ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ (ԵՀԿ) ԵՆԿ-Ի ՀԵՏ

         

 

Ի՞նչ. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Եվրոպական կամավորական աշխատանք»: ԵՀԿ-ն Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով նպաստել համերաշխության և միասնության խթանմանը՝ ներգրավելով երիտասարդներին և կազմակերպություններին կամավորական աշխատանքի մեջ:
«Եվրոպական կամավորական աշխատանքը» ԵՀԿ ծրագրի բաղկացուցիչ մասն է, որը հնարավորություն է տալիս հայ և եվրոպացի երիտասարդներին Հայաստանում և Եվրոպական միության անդամ երկրներում կամավորական աշխատանք կատարելու:

Ո՞վ. 18-30 տարեկան երիտասարդները` անկախ կրթությունից, մասնագիտությունից և աշխատանքային փորձից:

Տևողություն. 2 շաբաթից մինչև 12 ամիս` կախված ծրագրից:

Ֆինանսական միջոցներ. Ծրագիրը հոգում է կամավորի տրանսպորտի, վիզայի, ապահովագրության, սննդի, կեցության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է ամսական «գրպանի գումար»:

ԵՀԿ ՈՒՂԱՐԿՈՒՄ      ԵՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ    ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ