ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ESC_posterՍիրելի երիտասարդներ և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ,
երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 12-ին կազմակերպում է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի՝ Հայաստանում պաշտոնական մեկնարկի միջոցառումը:

Միջոցառման ընթացքում Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների կողմից կներկայացվի Եվրոպական միության կողմից իրականացվող և այսուհետ նաև հայաստանյան կազմակերպությունների՝ հասարակական կազմակերպությունների, ուսումանական հաստատությունների, մեդիա և պետական կառուցների ներկայացուցչներին հասանելի դարձած «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը, առկա հնարավորությունները և ծրագրում տեղ գտած փոփոխությունները։

Միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն նաև ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի և Եվրամիության Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի տնօրինությունը, ովքեր կազդարարեն «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում: Ծրագրում ներգրավված պատասխանատուները, ինչպես նաև ներկա և նախկին կամավորները հնարավորություն կունենան կիսվել իրենց փորձով և հաջողված պատմություններով: Ներկաները նաև հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի պատասխանատուներին:

Մեկնարկի միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին, ժամը 15։30-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են և, հատկապես, «Եվրոպական կամավորական աշխատանք» ծրագրում ներգրավված կառույցների ներկայացուցիչները, կարող են միանալ միջոցառմանը՝ նախապես լրացնելով հայտը:

Շտապեք գրանցվել և դառնալ այս հույժ կարևոր և տեղեկատվական միջոցառման մասնակիցներից մեկը:

Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 7-ը, մինչև 18։00-ն։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):