ԷՐԱԶՄՈւՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏՐԱՎՄԱՅԻ ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Trauma-informed approaches in youth work
ՎԱՅՐԸ՝ Վելետրի, Իտալիա
ՕՐԵՐԸ՝ 8-13 հունիս 2026 թ.
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ․ Ամրապնդել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ պատերազմներից տուժած երիտասարդներին ներառական և հոգեբանորեն անվտանգ աջակցություն ցուցաբերելու հարցում։
ԽՆԴԻՐՆԵՐԸ․
- Նպաստել երիտասարդական աշխատանքի ավելի ներառական, կարեկցող և հոգեբանորեն անվտանգ միջավայրերի ձևավորմանը՝ երիտասարդական աշխատողներին տրամադրելով համապատասխան գիտելիքներ, հմտություններ և գործիքներ;
- Բարձրացնել իրազեկվածությունը այն մասին, թե ինչպես է տրավման, հատկապես պատերազմի և տեղահանության պայմաններում, ազդում երիտասարդների հոգեբանական բարեկեցության, վարքագծի և առօրյա կյանքի վրա;
- Երիտասարդական աշխատողներին ներկայացնել համապատասխան մեթոդներ՝ հարգալից, կարեկցող և արդյունավետ կերպով երիտասարդներին աջակցելու համար;
- Զարգացնել երիտասարդական աշխատողների շրջանում գործնական հմտություններ՝ մասնագիտական սահմանները պահպանելու և ինքնախնամքի համար;
- Նպաստել տրավմայի ազդեցությունը հաշվի առնող սկզբունքների ներառմանը ամենօրյա երիտասարդական աշխատանքում՝ խթանելով ներառական, չդատապարտող և վերականգնող միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև ուժեղացնել մասնակիցների կարողությունները՝ հանդես գալու որպես համակարգային փոփոխությունների ջատագովներ իրենց կազմակերպություններում և համայնքներում։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿ․ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից։
ՄԱՍՆԱԿՑԻ ԲՆՈւԹԱԳԻՐ․ 21 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական ծրագրերի համակարգողներ, քոուչեր և մենթորներ, որոնք հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստ են դասընթացից ստացած գիտելիքները կիրառել տեղեկան մակարդակում և իրականացնել ծրագրի մասին իրազեկող գործողություններ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ․ Մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն և ազատ հաղորդակցության հմտություններ։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ․
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ;
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 395 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին;
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ;
- Մասնակիցները պարտավորվում են ունենալ ճանապարհորդական ապահովագրություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ․ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ․ https://forms.gle/rRiq8nuZQmb94Meb8
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․ 17 մարտ 2026 թ․
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ` 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի), կամ գրել mobilitywithyic@yic.am. էլ. հասցեին:
