ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ CAUCAN – Counter and Alternative Narratives for Human Rights in the Caucasus
ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ հունիսի 17-25, 2019
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Ուսուցանել մասնակիցներին մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական քաղաքացիության թեմաներով,
- Մասնակիցներին զինել դասընթացավարի հմտություններով,
- Ձևավորել մարդու իրավունքների կրթության առաջնորդների և ջատագովների,
- Նպաստել ոչ-ֆորմալ կրթության ճանաչմանը:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-35 տարեկան երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն ատելության խոսքի դեմ պայքարի փորձառություն, և աշխատել են մարգինալացված խմբերի հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 5—ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):