ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Planting Democracy
ՎԱՅՐԸ՝ Նիրեգիհազա, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ 2-9 հունիս 2026 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ՝
Խթանել երիտասարդների ակտիվ քաղաքացիական և համայնքային մասնակցությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
- Բարելավել մասնակիցների գիտելիքները ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության և եվրոպական արժեքների վերաբերյալ։
- Խթանել երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։
- Բարձրացնել իրազեկվածությունը պոպուլիզմի, էքստրեմիզմի և ժողովրդավարական կյանքից հեռացման ռիսկերի վերաբերյալ։
- Զարգացնել մասնակիցների քննադատական մտածողությունը, հաղորդակցման և միջմշակութային հմտությունները ոչ ֆորմալ կրթության միջոցով։
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝
Հայաստան, Հունգարիա, Իտալիա, Վրաստան և Լեհաստան:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝
Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-26 տարեկան հասարակական ակտիվություն դրսևորող երիտասարդներ (կամավորներ, ուսանողներ, երիտասարդական կենտրոնների, երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), ովքեր ունեն համայնքային կամ հասարակական գործունեության փորձ և պատրաստ են ակտիվորեն ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում։ Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/apmnrQ4fsJGH6sh69
- Թիմ-լիդերը պետք է լինի առնվազն 25 տարեկան փորձառու երիտասարդական առաջնորդ կամ երիտասարդական աշխատող՝ ուժեղ կազմակերպչական և ֆասիլիտացիոն հմտություններով, ով հետաքրքրված է ծրագրի թեմայով։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային ծրագրերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/CduJhJDTKEYNYa4Z8
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ՝
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Երիտասարդ մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն, իսկ թիմ-լիդերից՝ բարձր մակարդակ։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Կեցության և սննդի ծախսերը ամբողջությամբ հոգում են կազմակերպիչները։
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 309 եվրո (յուրաքանչյուր մասնակցի համար), որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն մինչև 35 եվրո, ճանապարհածախսի հետ միասին։
- Մասնակիցները պարտավոր են ակտիվորեն մասնակցել ծրագրի ամբողջ ընթացքին, ներառյալ միջմշակութային երեկոյի կազմակերպումը և ԵՆԿ ՀԿ-ի մասին պատմող պրեզենտացիան։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ ս.թ. ապրիլի 18-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ mobilitywithyic@yic.am էլ. Հասցեով կամ զանգահարել 095 919197 հեռախոսահամարով։
