Empower Youth. Գործընկերների միջանկյալ հանդիպում Գյումրիում

Գործընկերների միջանկյալ հանդիպում Գյումրիում
✅ Նոյեմբերի 24-ից 25-ը «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի գործընկերները մասնակցեցին Գյումրիում ԵՆԿ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծրագրային միջանկյալ հանդիպմանը։
🌍 Հանդիպումը միտված էր ծրագրի առաջընթացի քննարկման, համագործակցության ամրապնդման և նախագծի առաջիկա քայլերի պլանավորմանը։ Մեր համատեղ աշխատանքի նպատակն է հզորացնել երիտասարդներին և ապահովել, որ նրանց ձայնը ազդեցություն ունենա իրենց կյանքի կարևոր որոշումների վրա։
📌 Ծրագիրն իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (CRPE) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և Ատինատի ասոցիացիաի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար: