EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում
Հայտերի ընդունում
«EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում»
Ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնելու է լոկալ դասընթացների շարք աշխատունակության, աշխատանքային իրավունքի և հավասարակից ուսուցման թեմաներով՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնու, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից հավաքագրված 15 երիտասարդի համար:
Դասընթացները տեղի կունենան քաղաք Գյումրիում՝ հետևյալ ժամանակացույցով.
- Աշխատունակության թեմայով դասընթաց, հուլիսի 14-18, 2021
- Աշխատանքային իրավունքի թեմայով դասընթաց, օգոստոսի 4-8, 2021
- Հավասարակից ուսուցման թեմայով դասընթաց, սեպտեմբերի 13-17, 2021
Նպատակն է՝ զարգացնել մասնակիցների հմտություններն որպես հավասարակից ուսուցանողներ՝ աշխատանք փնտրելու նպատակով իրենց համայնքներում 16-25 տարեկան առնվազն 4 երիտասարդի հետ (ընդհանուր`60) ոչ-ֆորմալ կրթական ծրագրեր/դասընթացներ/աշխատարաններ (առնվազն 2 հանդիպում) իրականացնելու համար (սեպտեմբեր-նոյեմբեր, 2021):
Ծրագրի մասնակցությունն անվճար է: Մասնակիցների կացությունը և սնունդը դասընթացների օրերին հոգում է ծրագիրը:
Դասընթացներն անցկացնելու են ոլորտի փորձագետները:
Աշխատանքային լեզուն հայերեն է:
Ծրագրին կարող են մասնակցել 18-35 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ նշված մարզերից, որոնք հետաքրքրված լինելով վերոնշյալ թեմաներով, պատրաստ են մասնակցել բոլոր 3 դասընթացներին և հաջորդիվ իրականացնել ոչ-ֆորմալ կրթական ծրագրեր/դասընթացներ/աշխատարաններ իրենց համայնքների երիտասարդների համար: Վերապատրաստված ուսուցանողները դասընթացներին հաջորդող փուլում կստանան մշտական ուղղորդում և աջակցություն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից:
Ծրագրի մասնակցության հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝
Հայտը լրացնելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 1-ը, ժամը՝ 23:59:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):