Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «EcoVille կրթական խաղ և համայնքային կարիքների վերհանում» խորագրով առերես դասընթացը, որը վարեց Ռումինիայում տեղի ունեցած ուսումնական այցի մասնակից՝ Անդրանիկ Պապոյանը («Պանդո» ՀԿ)։
Դասընթացը իրականացվել է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (CRPE) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և Ատինատի ասոցիացիաի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանձնեցին «EcoVille» երևակայական քաղաքի խորհրդի անդամների դերերը, կայացրեցին բարդ որոշումներ, քննարկեցին ռեսուրսների բաշխումը և բացահայտեցին ժողովրդավարական գործընթացների տրամաբանությունը խաղային ձևաչափով։
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր համայնք իրականացրել է համայնքային խնդիրների վերհանում և ներկայացում, ինչպես նաև քննարկվել են դրանց հնարավոր լուծումները։
Դասընթացին ներկա գտնված բոլոր գործընկեր կազմակերպություններին տրամադրվեց «EcoVille» կրթական խաղը, որը նրանց հնարավորություն կտա այն օգտագործել համայնքներում մասնակցային գործընթացների խթանման և կրթական միջոցառումների իրականացնման համար։
«EmpowerYouth. Երիտասադներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար: