ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՅՐԸ՝ Վրոցլավ, Լեհաստան
ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 06, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդական աշխատողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը և օգնել բարելավելու Էրազմուս+ ծրագրերի որակը՝ իրականացման բոլոր փուլերում: Ծրագրի ընթացքում կքննարկվեն պրոֆեսիոնալ ծանրաբեռնվածության բացասական արդյունքներն ու դրանք ժամանակին կանխելու մեթոդները և կտարածվի այլ երկրների երիտասարդական աշխատողների հետ՝ ՍԱԼՏՈ Հարավային Կովկաս ռեսուրս կենտրոնի էջի միջոցով: Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն կայուն հմտություններ, որոնք կօգնեն հաղթահարել աշխատանքային դժվարությունները երիտասարդների հետ աշխատանքում:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 3 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 45 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար մասնակցության վճարը կազմում է 25 եվրո:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 15–ը, ժամը 12:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):