ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ_ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի թափուր հաստիքի համար

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ աշխատանքային, անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հոկտեմբերի 1, 2025 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա (երեքշաբթիից շաբաթ), 40 ժամ շաբաթական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց, շ. 80, «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության տնօրեն

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում և վերահսկում:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համակարգել կենտրոնի աշխատակազմի աշխատանքը ու անցկացնել աշխատակազմի ժողովներ,  
  • Պլանավորել և կազմակերպել կենտրոնի ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ և վերանորոգումներ,
  • Վերահսկել կենտրոնի գույքը, ռեսուրսները, կարգուկանոնը և մաքրությունը,
  • Ապահովել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները, դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթավարությունը և արխիվավորումը, 
  • Ապահովել կենտրոնի գործողությունների տեսանելիությունը, 
  • Հաստատել կապ գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
  • Մասնակցել Կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,  
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • Ծրագրերի համակարգման կամ ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ,
  • Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
  • Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն, 
  • Բյուջետավորման և ֆինանսական միջոցների ղեկավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ, 
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ։ 

Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի: