Նոյեմբերի 5-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Օրվա մեկնարկը տրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖի Հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի ողջույնի խոսքերով: Այնուհետև տեղի ունեցավ հաղթող ծրագրային գաղափարների մասին պատմող հակիրճ տեսանյութերի ցուցադրությունը, որից հետո մասնակիցները ավելի մանրամասն պա...


  «Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» կարողությունների զարգացման ծրագիրը նպատակաուղղված էր հզորացնել Հարավային Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի  և ասիական այլ շրջանների գործընկերների կարողությունները մարդասիրական կամավորական ծրագրերի համակարգման համատեքստում: Ծրագրում ներառված էին 3 գործընկերներ ԵՄ-ից՝ Ֆրանսիա (ADICE), Չեխիա (ADRA Czechia) և Սլովակիա (ADRA Slovakia), ինչպես նաև 7 գործընկերներ ոչ ԵՄ երկրներից՝ Ղրղզստան (IDEA CA), Հայաստան (YIC), Նեպալ (WHR), Կամբոջա (CYA), Լիբանան (ADRA Lebanon), Սերբիա (ADRA Serbia) և Հյուսիսային Մակեդոնիա (VCS)։ Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր՝ 1⃣ Հավաստագրի ձեռքբերում – աջակցել ծրագրում ներգրավված գործընկերներին ԵՄ օգնության ֆոնդի կամավորների (EUAV) հավաստագրի ձեռքբերման համար անհրաժեշտ գործիքների մշ...


Գյումրիում տեղի ունեցավ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությունը: 2018 թվականից ի վեր կենտրոնը տարեկան ավելի քան 600 պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Սակայն բակի անբարեկարգ լինելու պատճառով անհարմարություններ էին առաջանում տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հնարավոր չէր կենտրոնի ծառայությունները հասանելի դարձնելու հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների և երիտասարդների համար։ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կենտրոնը հարմարեցվեց հենաշարժողական խնդիրնե...


2021 թ. օգոստոսի 29-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Career Orientation Aimed at Community Happiness» (C.O.A.C.H.) երկարաժամկետ համագործակցային ծրագրի շրջանակներում իրականացրեց «Career of my Dream» խորագրով աշխատարան 14-18 տարեկան երիտասարդների համար: Աշխատարանի նպատակն էր աջակցել երիտասարդներին իրենց նպատակների սահմանման և մասնագիտական կողմնորոշման հարցում: Աշխատարանն անցկացրին C.O.A.C.H. ծրագրի շրջանակներում Չեխիայում և Իտալիայում վերապատրաստված մասնակիցներ Էմիլյա Եգանյանը, Ռոզա Սիմոնյանը և Մարիամ Դարբինյանը: Աշխատարանն անցկացվեց «Կենդանի գրադարան» ձևաչափով, որի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների, անիմացիայի և երիտասարդական աշխատանքի ոլորտի ներկայացուցիչներ Արմո Միքայելյանը, Գայանե Հովհաննիս...


Մեկնարկել է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի երկրորդ փոխանակման ծրագիրը քաղաք Գյումրիում՝ «Երիտասարդությունը ձեռներեցության համար» խորագրի ներքո: Ծրագիրը համախմբել է 30 մասնակցի՝ հինգ երկրներից: Ծրագրի միջոցով մասնակիցները հնարավորություն կստանան փոխանակվելու իրենց փորձով և շոշափելու ձեռներեցությանը, միջմշակութային հաղորդակցությանը, զբոսաշրջությանը և զբոսավարությանը առնչվող թեմաներ և բացահայտելու Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալը: Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսի 17-21-ը կազմակերպում է բակային ճամբար 10, 11 և 12 տարեկան պատանիների համար։ Բակային ճամբարի նպատակն է մասնակից երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։ Բակային ճամբարը կազմակերպվելու է ժամը 10:00-15:00-ն: Բակային ճամբարում գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 13-ը մոտենալ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վազգեն Սարգսյան 20, երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:30), բերելով՝ մասնակից երեխայի ծննդյան վկայականը: Բակային ճամբարում ներգրավված են լինելու գրանցված առաջին 24 մասնակիցնե...


Մեկնարկել է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի առաջին փոխանակման ծրագիրը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում՝ «Երիտասարդությունը ձեռներեցության համար» խորագրի ներքո: Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Երիտասարդական փոխանակման ծրագրին մասնակցում է 5 երիտասարդ և 1 խմբի ղեկավար յուրաքանչյուր երկրից: Ծրագրի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանում փոխանակվելու իրենց փորձով և շոշափելու ձեռներեցությանը, միջմշակութայ...


Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գյումրիում մեկնարկեց «EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում» ծրագրի աշխատունակության թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցում են 15 երիտասարդներ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից: Ծրագիրն իրականացվում է Հայաստանից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (ԵՆԿ), Մոլդովայից ««Միլենիում» վերապատրաստման և զարգացման ինստիտուտ», Ուկրաինայից «Վիննիցայի «Կրեատիվ» տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն» և Ռումինիայից «Եվրոպական փորձագիտական «Եվրոպուլս» կենտրոն» կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: ...


Հուլիսի 12-ին և 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպումը: Միջոցառման սկզբում պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին ինչպես ծրագրային թիմի անդամները, այնպես էլ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը: Հաջորդիվ Սպիտակի և հարակից համայնքնների 44 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները: Պատանիներին ոգեշնչելու նպատակով իրենց հաջողությունների պատմություններով կիսվեցին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ...


Գյումրիում գործող «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնում հունիսի 19-ին մեկնարկեց «Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումների շարքը: Առաջին հանդիպման թեման էր «Հոր ազդեցությունը», որի նպատակն էր ներկայացնել հոր կամ հեղինակություն վայելող որևէ այլ տղամարդու ունեցած ազդեցությունը մասնակիցների վրա՝ վերջիններիս հասունացման շրջանում: Թեմատիկ հանդպումներին մասնակցում էին Շիրակի մարզի 18-40 տարեկան երիտասարդ տղամարդիկ և հայրիկները: «Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներների նպատակն է տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը: «Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննա...