2017թվականի մայիսի 27-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթաց, որը վարում էր Ջանսու Եթիսգինը՝ Հրանտ Դղցֆինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին շրջակա միջավայրը, սովորեցին էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, քննարկեցին բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները:            Տեսնել ավելին...


Մայիսի 14-ից 25-ը  Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումներ ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի, հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանի և ծրագրի ղեկավարներ Վալյա Մարտիրոսյանի և Մարիամ Ղարագյոզյանի կողմից ներկայացվեց կազմակերպության առաքելությունը, գործունեության հիմնական ոլորտներն ու տեսակները, ինչպես նաև կազմակերպության կողմից երիտասարդներին ընձեռվող կրթական, մշակութային, անհատական և մասնագիտական զարգացմանն ուղղված տեղական և միջազգային հնարավորությունների մասին։ Տեղեկատվական հանդիպումների շրջանակներում ներկան...


Մայիսի 12-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն իր հետաքրքրաշարժ տաղավարով ու Եվրամիության «Էրազմուս+» ծրագրերի մասին իրազեկող վիկտորինայով։        Տեսնել ավելին...


 Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԵՆԿ ՀԿ Ընդհանուր Ժողովի՝ 2017 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահի, միջազգային խորհրդի, վերստուգիչի) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունը, կազմակերպության՝ առաջիկա իրականացվելիք տեղական և միջազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձման արարողությունը, որին անմիջապես հաջորդեց կազմակերպված ժամանցային ծրագիրը։            Տեսնել ավելին...


2017 թ.-ի մարտի 17-ին ԵՆԿ-ում տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր գարնանը: Հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու կենդանի երաժշտություն, զրուցելու միասին գարնան խորհրդանիշների մասին, խաղալու հետաքրքիր խաղեր և համտեսելու մեր միջազգային կամավորների ձեռքով պատրաստված թխվածքները: Դե իհարկե՛, էլ ի՜նչ գարուն առանց ծաղիկների, որոնք սրճարանի ընթացքում բաժանվեցին մեր իգական սեռի ներկայացուցիչներին: Տեսնել ավելին         ...


Փետրվարի 17-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկու հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Գյումրիում գործող տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության կողմից երիտասարդներին տրամադրվող կրթակա ծրարգրերի, մարզաբնակ երիտասարդների զարգացման, հայ երիտասարդների շարժունակության համար տրամադրվող վիզաների դյուրացման և Գյումրին՝ որպես տուրիստական կենտրոն դարձնելու մասին հարցեր։ Հանդիպումը նախաձեռնվել էր Երևանի Եվրոպական Ուսանողների ֆորում ՀԿ-ի, Գյումրու Եվրաակումբի, և Գյումրու Երիտասարդական նա...


Հունվարի 27-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ 2017 թվականի առաջին «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր Իտալիային: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու իսկական իտալական մթնոլորտ` համտեսելով մեր կամավորների ձեռքով պատրաստած իտալական պիցցան, պաստան և էսպրեսսոն, ինչպես նաև սովորեցին իտալացիներին հատուկ ժեստերի լեզուն: Դե իսկ մեր կամավորների կողմից կազմակերպված խաղերն ավելի հետաքրքիր և մտերմիկ դարձրին միջավայրը:            Տեսնել ավելին...


Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ ամանորյա և կազմակերպության 8-րդ տարեդարձին նվիրված միջացումը: Արդեն ամենամյա դարձած միջոցառման ընթացքում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև  «Երիտասարդների միջազգային օր 2016» միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրերի արժանացան մի շարք համագործակից կառույցներ, մասնավորապես «Էմիլի Արեգակ» կենտրոնը, Հայորդաց տունը, «4D« ընկերությունը, «Թայմ» փրոդաքշընը, Շիրակ ֆուտբոլային ակումբը, «Կաֆե Նանսի» սրճարանը Կազմակերպության  կամավորներ Հայարփի Պողոսյանն ու Հովհաննես Մկրտչյանն արժանացան պատվոգրերի` կազմակերպության գործունեության շրջանակներում ակտիվ նախաձեռնողականությամբ և պատրաստակամությամբ հանդես գալու համար, իսկ տարվ...


Նոյեմբերի 11-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ ծննդյան թեմայով հերթական տոնական, ուրախ և խաղային «Ուրբաթօրյա սրճարան»-ը: Մասնակիցները նախ համտեսեցին կամավորների ձեռքով պատրաստած տոնական թխվածքն ու այլ քաղցրավենիքներ, այնուհետ կազմակերպիչների նախաձեռնած բազմապիսի խաղերի միջոցով անցկացրեցին հիասքանչ և անմոռանալի ժամանց` միաժամանակ սովորելով ծննդյան տոնակատարության լիարժեք անցկացման հետաքրքիր եղանակներ:   Տեսնել ավելին  ...


2016թ. նոյեմբերի 4-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ կազմակերպության 2014-2015 թթ. երկամյա հաշվետվության ներկայացումը, ինչպես նաև նոր վեբկայքի շնորհանդեսը: Հանդիպման առաջին մասում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց կազմակերպության երկու տարիների գործունեությունը, իրականացված ծրագրերն, իսկ ֆինանսների ղեկավար Լիանա Հակոբյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետ տեղի ունեցավ նոր վեբկայքի շնորհանդեսը, որի ժամանակ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց կայքի նոր կառուցվածքն ու ընձեռած հնարավորությունները: Հաջորդիվ տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ժամանակ բոլոր հյուրերն առիթ ունեցան ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:       Տեսնել ավելին...