Armenian_Web. Youth Work in Conflict. Project memory (1) Սույն ուղեցույցը մշակվել է «Երիտասարդական աշխատանք պատերազմից և հակամարտություններից տուժած երիտասարդների հետ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է գործընկեր կառույցների դրական փորձի հիման վրա մշակել կիրառելի գործիքակազմ՝ պատերազմից տուժած երիտասարդների հետ աշխատանքի որակը բարելավելու համար։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն։...


Հոկտեմբերի 25-29-ը Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարը»: Ճամբարը դարձավ լավագույն հարթակ ներկա և ապագա առաջնորդներին բացահայտելու ու դարձնելու ավելի կարեկցող և տեղեկացված՝ իրենց համայնքերում դրական փոփոխություններ բերելու համար:    Հայաստանի 5 տարբեր համայնքների «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաները հնարավորություն ունեցան ճամբարային օրերի ընթացքում ծանոթանալ մի շարք հիմնարար ու արդիական թեմաների:   Ճամբարը մեկնարկեց մեդիագրագիտության ուսումնասիրությամբ, որը կարևոր հմտություն է տեղեկատվական դարաշրջանում: Լրատվամիջոցների ազդեցությունները և քննադատական մտածողության կարևորությունը ճամբարականների համար ընդգծեց մեդիա ոլորտի մասնագետ, հյուր-խոսնակ Սուրեն Դեհերյանը:   ...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված պատանիներին ու երիտասարդներին: Հաշվի առնելով Արցախում հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված ծանրագույն իրադրությունը` տեղեկացնում ենք, որ Գյումրիում, Սպիտակում, Էջմիածնում, Արմավիրում և Գավառում գործող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ծառայություններն ու ռեսուրսները հասանելի են նշված համայնքներում և դրանց շրջակայքում հաստատված 13-18 տարեկան արցախցի պատանիներին ու երիտասարդներին: Կենտրոններում երիտասարդական աշխատողների կողմից կիրականացվի անհատական և խմբային պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանք, խորհրդատվություն և ուղղորդում դեպի այլ մասնագետներ ու մասնագիտացված կառույցներ՝ ելնելով պատանիներ...


  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, օգոստոսի 12-ին Գյումրիում իրականացրեց տարաբնույթ հանրային միջոցառումներ։    Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվարշավով, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։   Այնուհետև, ժամը 19։00-ից սկսած՝ Աբովյան փողոցում ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորոպուս ծրագրերի տեղեկատվական տաղավարում Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվեց ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարա...


Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, որպես երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, շարունակում է երիտասարդության օրակարգի, այդ թվում շրջափակման պատճառով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հազարավոր երեխաների և երիտասարդների՝ իրենց բնականոն ու անվտանգ կյանքի, սննդի, կրթության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից ազատ օգտվելու օրակարգի պաշտպանությունը հանրային տարբեր հարթակներում։ 2022 թվականի դեկտեմբեր ամսից ի վեր Արցախում տեղի է ունենում զանգվածային մարդասիրական աղետ։ Ադրբեջանը, արհամարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու պահանջները, անտեսելով իր ստանձնած բոլոր պարտավորությունները, շարունակում է ցեղասպան քաղաքականություն ու գործողություններ վարել` շրջափակման մեջ պահելով Արցախը։ Անօրինական ու հանցավոր կերպով փակելով Արցախը Հայաստանի...


Հուլիսի 13-ին Գորիսի «Իմփեքթ Հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ «UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «UPSHIFT Սյունիք» ծրագրի որակի և վերահսկման պատասխանատու Արթուր Նաջարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Սյունիք» ծրագրին մասնակցած թիմերի անդամները: Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Սյունիք» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան...


Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և Ամերիկյան խաղաղության կորպուսի ներկայացուցիչներին։   Հանդիպման սկզբում ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց և շնորհակալություն հայտնեց երիտասարդության հիմնահարցերի լուծման ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան ցուցաբերած աջակցության համար։ԵՆԿ տնօրեն Վալյա Մարտիրոսյանի և միջազգային ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանի կողմից ներկայացվեցին կազմակերպության գործունեության ուղղությունները, դեռահասների և երիտասարդների զարգացման և հզորացմանն ուղղված ծրագրերը։   Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվող «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի խմագրական կազմը և մասնակիցները, ԵՆԿ-ում ԱՄՆ խա...


🇦🇲 🇫🇷 🇪🇺 2023 թ. հուլիսի 3-10-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Nouveau Départ NGO» (Ֆրանսիա) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է «Step Forward to Conflict Management» երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հաղթահարման և բանակցութունների վարման թեմայով միջազգային դասընթաց։   Դասընթացի նպատակն է` երիտասարդների, երիտասարդական աշխատողների շրջանում տարածել խաղաղության մշակույթը՝ միջսահմանային երկխոսության և խաղաղաշինության փորձի փոխանակման միջոցով: Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Վրաստանից, Էստոնիայից և Ռուսաստանի Դաշնությունից:         ...


Հուլիսի 3-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Արթիկի համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ 2023 թվականին Արթիկում երիտասարդական կենտրոն հիմնելու մասին: Կենտրոնը համայնքահեն ծառայություններ է տրամադրելու դեռահասներին և երիտասարդներին: Առաջիկա վեց ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արթիկի համայնքապետարանի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ վերանորոգելու, կահավորելու, ինչպես նաև կենտրոնը համալրելու է երեխաների, դեռահասների և երիտասարդների համար նախատեսված պարագաներով, զարգացնող խաղերով, ուսումնական և տեղեկատվական նյութերով։ «Այս երիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Արթիկի և հարակից համայնքների դեռահասներին և երիտաս...


Մայիսի 14-ին «Իմփեքթ Հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ «UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ներկայացման հանդիպումը: Հանդիպման սկզբում դեռահասները հակիրճ ներկայացրին ընթացիկ իրականացված աշխատանքները, որոշեցին իրենց թիմերի կարգախոսները: Հաջորդիվ թիմերը աշխատեցին իրենց ծրագրային շնորհանդեսների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ներկայացումները: Պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին Գորիսի համայնքապետարանի երիտասարդության հարցերի պատասխանատու Արուս Հայրապետյանը, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ,...