08
Նյմ 2023
![](https://yic.am/wp-content/uploads/2023/11/396727804_731864678985428_2291443958811136534_n.jpg)
![](https://yic.am/wp-content/uploads/2023/11/396727804_731864678985428_2291443958811136534_n.jpg)
Հոկտեմբերի 25-29-ը Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարը»: Ճամբարը դարձավ լավագույն հարթակ ներկա և ապագա առաջնորդներին բացահայտելու ու դարձնելու ավելի կարեկցող և տեղեկացված՝ իրենց համայնքերում դրական փոփոխություններ բերելու համար: Հայաստանի 5 տարբեր համայնքների «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաները հնարավորություն ունեցան ճամբարային օրերի ընթացքում ծանոթանալ մի շարք հիմնարար ու արդիական թեմաների: Ճամբարը մեկնարկեց մեդիագրագիտության ուսումնասիրությամբ, որը կարևոր հմտություն է տեղեկատվական դարաշրջանում: Լրատվամիջոցների ազդեցությունները և քննադատական մտածողության կարևորությունը ճամբարականների համար ընդգծեց մեդիա ոլորտի մասնագետ, հյուր-խոսնակ Սուրեն Դեհերյանը: ...