Ինչքան սովորում ես, հասկանում ես, որ դեռ սովորելու լիքը բաներ ունես: Ինչքան շատ ես ճանաչում շրջապատող աշխարհը, այնքան հասկանում ես, որ դեռ շատ ու շատ երևույթներ քեզ համար մնում են անճանաչելի: Ողջույն, ես Նելլին եմ և այսօր կպատմեմ իմ ԵՀԿ փորձառության մասին: Երբ առաջին անգամ էի կամավորությամբ զբաղվում, հասկացա, որ այն ինձ երջանկացնում է: Առաջին հերթին, ես իսկապես շատ եմ սիրում կամավորությամբ զբաղվել և օգնել մարդկանց:  Սկզբում ես սկսեցի կամավորությամբ զբաղվել տեղի հասարակական կազմակերպություններից մեկում, իսկ հետո հասկացա, որ կա նաև հնարավորություն ընդլայնելու սահմանները և հանդիպելու մարդկանց, որոնք իսկապես  տարբերվում են իրենց ապրելակերպով և ունեն այլ հայացքներ կյանքի վերաբերյալ: Քանի որ ես իսկապես ուզում էի զբաղվել կամավորությամբ նաև այլ երկրում, ես դիմում էի տարբեր...


Ամերիկացի սոցիոլոգ Միլթըն Բենեթը իր աշխատություններից մեկում առանձնացնում է 6 փուլեր, որոնցով մարդիկ անցնում են այլ մշակույթի կրողի հետ շփվելիս: Մերժում, պաշտպանություն, մինիմալիզացիա, ճանաչում, ադապտացում և ինտեգրում: Ես ու Րաֆֆին Խորվաթիայի  Օզալում եվրոպական կամավորական ծառայություն էինք իրականացնում, որի ընթացքում փորձում էինք ակտիվացնել ու հզորացնել համայնքներում ապրող երիտասարդներին: Մեր ուղարկող կազմակերպությունը Գյումրու “Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն” ՀԿ-ն էր: Օզալում անցկացրած 9 ամիսներին մենք անցանք այս փուլերով և հիմա ծրագրի ավարտից մոտ երեք ամիս անց հետհայացք գցելով կարող ենք փաստել, որ Բենեթի նշած բոլոր 6 փուլերը մենք զգացել ենք սեփական մաշկի վրա: Այսօր, ուզում ենք ապագա կամավորներին փոխանցել 6 խորհուրդ, որոնք միգուցե օգնեն նրանց ավելի սահուն ա...


Բարև ձեզ, ես Գոռ Խաչատրյանն եմ: Ես 28 տարեկան եմ և ապրում եմ Հայաստանում: Ունեմ մագիստրոսի կոչում Լեզվաբանությունից: Ուզում եմ ձեզ հետ կիսել իմ առաջին տպավորությունը Ռումինիայի Կրայովա քաղաքում իմ Եվրոպական կամավորական ծառայության մասին:   Ես միշտ ուզեցել եմ Եվրոպական կամավորական ծառայության մեկնել և այս ծրագիրն իրագործեց իմ երազանքը: Հայաստանում կապ էի պահում իմ ուղարկող կազմակերպության՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, և մեր բարեհամբույր համակարգողի աջակցության շնորհիվ մենք չունեցանք որևէ խնդիր վիզայի և այլ փաստաթղթերի հետ կապված: Մեկնումից առաջ ունեցած հանդիպումից հետո ես լիարժեք գաղափար կազմեցի ծրագրի մասին:   Օտար երկրում լինելու և այնտեղ ոչ ոքի չիմանալու միտքն այնքան էլ դժվար չէր ինձ համար, քանի որ սա իմ երկրորդ ...


Եվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու հնարավորությունը մեզ տրվել է Գյումրու «Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որը Գյումրիում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական շարժունակության և վերջիններիս համայնքային ներգրավվածության ոլորտում։ Մենք եվրոպական կամավորական ծառայություն ենք իրականացնում Խորվաթիայի Օզալ քաղաքում, որը աշխարհի մյուս բոլոր քաղաքներից տարբերվում է յուրօրինակ բնությամբ, ամրոցով ու հիդրոէլեկտրակայանով, որը ավելի ամրոց է, քան ինքը՝ ամրոցը։ Ամրոցը բավականին ժամանակակից տեսք ունի՝ արտաքին վերանորոգմամբ և տարիների ընթացքում կորցրել է իր ամրոցային շունչը։ Ամրոցի ներքևով հոսում է Կուպա գետը, որի վրա էլ կառուցված է հիդրոէլեկտրակայանը։ Լեգենդը պատմում է, որ Հիդրոէլեկտրակայանում ապրում է երեքգլխանի վիշապ, որն ամեն գիշեր...


Հմտությունները երբեք շատ չեն լինում: Իսկ միջազգային փորձից ձեռք բերած հմտությունները երբեք բավարար չեն լինում: Հենց արեցիր քո առաջին քայլը միջմշակութային միջավայրում, էլի ու էլի ես ուզում: Ես իմ առաջին ԵԿԾ քայլը արեցի 2018թ.-ի հուլիս ամսին: Ժամանակն էր օտար երկրում մարտահրավեր նետելու ինքս ինձ և մի քիչ մոռանալու «հարմարավետության զոնայի» մասին: Ես և իմ սիրելի ընկեր Ելենան միասին հաջողեցինք «Լեզվի և մշակութային մարտահրավեր» անվանումով ԵԿԾ ծրագիրը՝  Կենտրոնական Եվրոպայի հաճելի անկյուններից մեկում՝ Հունգարիայի Սեգեդ քաղաքում: Այս ծրագրի շրջանակներում մենք հունգարացի պատանիների համար կազմակերպեցինք երկու ամառային ճամբար: Մենք նրանց ծանոթացրինք մեր մշակույթին և անգլերեն լեզվին: Ներգրավված կամավորների բազմազանությունը ծրագիրը էլ ավելի էր հարստացնում: Մենք բոլորս տարբեր տարիք...


Ես գրում եմ իմ տանից, որը իմ աշխատանքի վայրից և ուսումնական հաստատությունից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է: Կարող եմ ասել, որ իմ ամենօրյա ռեժիմը հրաշալի է: Աշխատում եմ Բիդգոշտի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ միջազգային ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպում և մասնակցում ենք «Էրազմուս +» երիտասարդական փոխանակման ծրագրեր: Ես աշխատում եմ նաև «Museum of  Photography» լուսանկարչության թանգարանում, որտեղ օգնում են կազմակերպել ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն: Աշխատանքից բացի սովորում եմ  և զբաղվում եմ սպորտով: Կարող եմ ասել, որ սա կլինի իմ կյանքի լավագույն և ամենաերջանիկ տարիներից մեկը: Ես իսկապես երջանիկ եմ, որ օգնում եմ այդ մարդկանց: Շնորհակալություն ինձ այս հնարավորությ...


Թուրքերենի հերթական ակումբն է: Թակում եմ դուռը և ներս մտնում: Մասնակիցներից մեկը կարդում է՝ Սաչ ուզուն, ակլի կիզա, ապա թարգմանում՝ մազն երկար, խելքը՝ կարճ: -Մեր մեծերն էլ են այդպես ասում,-ավելացնում են մյուսները, ծիծաղում, ապա՝ շարունակում: Արդեն  երկու տարի է, սկսած 2016 թվականից, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ընթանում է թուրքերեն լեզվի ակումբը:  Ակումբավարն ԵՆԿ անդամ Կարապետ Այվազյանն է, ով մի քանի տարի ապրել է Ստամբուլում, իսկ հիմա իր գիտելիքներով կիսվում է ակումբի մասնակիցների հետ: Ասում է՝ ամեն ինչ սկսվել է ԵՆԿ-ի հետ անցկացրած իր արշավից, որտեղ  առաջին անգամ ծանոթացել է կազմակերպության հետ, ապա ցանկություն հայտնել անցկացնել թուրքերենի ակումբ: -Առաջին ակումբիս մասնակիցներն ավելի շատ էին, սկզբնական շրջանում  մոտ    38-40 հոգի, հիմա ավ...


Բավականին տևական ժամանակ ես դիմում էի տարբեր կառույցներին, ինչպես պետական, այնպես էլ հասարակական, երիտասարդական կազմակերպություններին՝ միջազգային ծրագրերի մասնակցության նպատակով, սակայն ինչ-ինչ պատճառներով, երբեմն էլ՝ առանց պատճառի, չէր ստացվում հաղթահարել սահմանված մրցույթային շեմը և… մերժումներ: Իմ լավ ընկերը՝ Գայանեն, քաջատեղյակ լինելով իմ բոլոր ջանքերի ու փորձերի մասին, ինձ խորհուրդ տվեց դիմել մի կազմակերպության, որը գտնվում էր Գյումրիում: Նա, փաստորեն, ծանոթ էր այդ կազմակերպության առաքելությանը, արդար ու անկողմնակալ աշխատելաոճին և, իհարկե՛, կոլեկտիվին, որն իմ պատկերացրած կոլեկտիվ ասվածը չէր, պարզվեց: Կազմակերպությունն արդեն իսկ ինձ համար հարազատ դարձած Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն էր: Հենց այդ ժամանակ, հայտարարված էր Եվրոպական կամավ...


Դուք հավանաբար տեսել եք «Կորած մոլորածը Հայաստանում» ֆիլմը։ Կարճ ասած, այն երկար պատմություն է մի տղայի մասին, ով պատահական հայտնվում է Հայաստանում։ Ի տարբերություն գլխավոր հերոսի, ով ամերիկացի է, ես եկել եմ «Դանիայից», (ինչպես անվանում են այստեղ) և թեպետ ես գլխավոր հերոսի նման չեմ առևանգվել որևէ ինքնաթիռով՝ Թուրքիայում օդապարիկով թռչելիս, սակայն հենց իր նման հայտնվել եմ մի տարօրինակ երկրում՝ տարօրինակ լեզվով, մշակույթով և ավանդույթներով։ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, շարունակում էի ինքս ինձ հարցնել սկզբում»։ 2016 թվականի ամառվանից սկսած, երբ կամավորություն էի անում Ֆրանսիայում, վստահ էի, որ ուզում եմ ևս մեկ տարի կամավորությամբ զբաղվել մինչ համալսարան ընդունվելս։ Եթե անկեղծ, ապա այլ երկրներում կամավորական աշխատանքի ծրագրեր փնտրելիս Հայաստանն ինձ համար երբեք նախընտրելի տ...


Եթե դուք ինձ մի տարի առաջ ասեիք, որ այսօր նստած եմ լինելու Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակում, ես հավանաբար կծիծաղեի ու կասեի, որ դուք գժվել եք: Նախ և առաջ հենց այն պատճառով, որ ես երբեք չէի լսել Հայաստանի մասին, և սա այն երկիրը չէր, ուր կուզեի այցելել: Բայց այո, ես այսօր այստեղ եմ J և իսկապես շատ ուրախ եմ դրա համար: Հայաստանն իրոք տարբերվող երկիր է (տեղ-տեղ նույնիսկ տարօրինակ) սկսած լեզվից, որը սովորում եմ, վերջացրած հանրային տրանսպորտով, մասնավորապես միկրոավտոբուսներով, որոնք կարծում եմ առաջին բանն էին, որից մշակութային շոկ ապրեցի առաջին անգամ նսելիս. Ամբողջ ճանապարհին ինքս ինձ հարցնում էի «սա ի՞նչ է, գրողը տանի»։ Այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ ընտելացա մշակութային տարբերություններին և իսկապես սիրեցի Հայաստանն՝ իր բոլոր առանձնահատ...