09
Դկտ 2014

Ինչպես գիտեք «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի արդյունքում ԵՆԿ ՀԿ-ն իր աջակցությունը կցուցաբերի Gor Ghazaryan-ի «Թափառական երաժիշտներ» խորագիրը կրող գաղափարին:Դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում Գոռը և իր ընկերները կկազմակերպեն «համերգ-հանգանակություն» Գյումրի քաղաքի Ռիժկով ճեմափողոցում: Հավաքված գումարին կավելացվի ԵՆԿ ՀԿ-ի կողմից տրամադրված 50.000 դրամը, և ամբողջ հասույթը կփոխանցվի մեկ ուսանողի՝ ուսման վարձի վճարման համար:«Թափառական երաժիշտներ» ակցիան իրականացվում է ԵՆԿ ՀԿ «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում:Մանրամասների համար կարող եք կապնվել Գոռի հետ gor.ghazaryan9@gmail.com էլ. հասցեով կամ +374 93 00-71-57 հեռախոսահամարով:Տեսնել ավելին ...


