25
Հլս 2018
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի աշխատանքի թափուր հաստիքի համար։ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի օգնական ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 40 ժամ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 1, 2018 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (Շահումյան 69, Գյումրի) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Աջակցություն ծրագրի շրջանակներում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին
...
