Երբ.Դեկտեմբերի 16-19, 2010 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Ընդլայնել հետագա երկխոսությունը և հաղորդակցումը երիտասարդների միջև գտնելով համընդհանուր հետաքրքրություններ, թեմաներ և կառուցելով երկարատև համագործակցություն ներգրավված կազմակերպությունների միջև, որոնք երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձի տարբեր մակարդակներ: Նկարագրություն. Եռօրյա ծրագրի ընթացքում ԵՆԿ հասարակական կազմակերպության աշխատակազմը Ֆրասնիայի, Հունաստանի, Սերբիայի գործընկերների հետ համատեղ մշակեց ավելի քան 4 ծրագիր և գործողությունների պլան: Այցի վերջին երեք օրվա ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շրջագայել քաղաքի տեսարժան վայրերով, ծանոթանալ հայկական մշակույթի, երաժշտության, պարի, ուտելիքի, սովորությունների և ավանդույթների հետ: Այցի  մասնակիցները հայրենիք վերադարձան հիանալի...


Երբ. Սեպտեմբեր 5 - 12, 2009թ. Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև: Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին: Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ:  ...


Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009 Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում: Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը: Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագեցած. դ...