«Caucadoc 3»
Երբ. Սեպտեմբեր 16 – 18, 2014
Որտեղ. Կամո, Սառնաղբյուր, Վահրամաբերդ գյուղական համայնքներ, Շիրակի մարզ
Նպատակ. Գյուղաբնակ հասարակությանը ներկայացնել որակյալ փաստագրական ֆիլմեր և քննարկումների միջոցով ներկայացնել և վերհանել այն խնդիրները որոնք կարծածվեն ֆիլմերի մեջ:
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, գերմանական «Հեյնրիխ Բոյլ» հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզի Կամո, Սառնաղբյուր և Վահրամաբերդ համայնքներում անցկացրեց «Caucadoc» խորագիրը կրող վավերագրական ֆիլմերի կինոփառատոնը: Փառատոնի տևողությունը 3 oր էր: Կինոփառատոնի ընթացքում գյուղերի բնակիչներին ցուցադրվեցին տարբեր թեմաների 6 ֆիլմ: Ֆիլմերում բարձրացվեցին միջազգային կոնֆլիկտների, սոցիալական ներգրավվածության, քաղաքական և ծնունդի ընտրության խնդիրներ: Քննարկումներ անցկացնելու համար հրավիրվել էին փորձագետներ, ովքեր օգնեցին հանդիսատեսին առավել լավ պատկերացում կազմել բարձրացված խնդիրների մասին: Կինոփառատոնի ֆիլմերը դիտեցին շուրջ 90 հանդիսատեսներ: