ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ‘’Shades of volunteering” ՎԱՅՐԸ՝  Սեգեդ, Հունգարիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Մարտ 2025 – հունիս 2025 ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  TALENTUM  FOUNDATION   ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  վարել ակումբներ,  ստեղծել հետաքրքիր բացօթյա խաղեր ու սպորտային միջոցառումներ: Կազմակերպել համալիր միջոցառումներ, որոնք կծառայեն երեխաների և այլ նպատակային խմբերին: Գարնանը կամավորները նաև կկազմակերպեն անգլերեն լեզվով ճամբար հունգարացի պատանիների համար՝ համագործակցելով Սեգեդի օտարերկրյա համալսարանական ուսանողների հետ:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համ...


ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏՆԵՐ՝  Երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք, միջազգային երիտասարդական համագործակցություն, Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս, շրջակա միջավայր և կլիմա   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ  դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 22 ամիս ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 13 հունվարի 2025 թ․  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,  Կազմակերպել ծրագրի գործողություններից բխող գնումները, կազմել պայմանագրերն ու համաձայնագրերը և ապահովել դր...


Մրցույթի առարկա․ Երիտասարդական ոլորտի խորհրդատու/բովանդակության մշակման պատասխանատու Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 16.12.2024 – 30.06.2025 Աշխատանքային օրերի քանակ: 10 օր (80 ժամ)    «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի խորհրդատուի/բովանդակության մշակման պատասխանատուի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։    Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությո...


Մրցույթի առարկա․ Ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավար/ ֆասիլիտատոր Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 20.12.2024 - 30.05.2025 Աշխատանքային օրերի քանակ. 5 օր (40 ժամ)։   «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։   Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանը, Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն և Էջմիածնի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագրեր, որոնց համաձայն` 2022 թվականին Արմավիր և Էջմիածին համայնքներում հիմնվելու են բաց երիտասարդական կենտրոններ՝ «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն»: Կենտրոնները 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածքներ են, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Կենտրոնների նպատակն է՝ բարձրա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «The Globe» (Չեխիա), «Associazione Culturale Strauss» (Իտալիա), «Coobra – cooperativa bracianti» (Ավստրիա) and «MITTETULUNDUSUHING NOORED UHISKONNA HEAKS» (Էստոնիա) կազմակերպությունների հետ համատեղ Էրազմուս+ ծրագրի «Համագործակցություն նորարարության և լավագույն փորձի փոխանակման համար՝ Ռազմավարական գործընկերություն երիտասարդության ոլորտում» Գործողություն 2 ծրագրի շրջանակներում իրականացնում է երկարաժամկետ ծրագիր:   Ծրագրի գործողություններն իրականացվում են միջազգային մակարդակում` հզորացնելու և աջակցելու երիտասարդական աշխատողներին միջազգային քոուչինգի ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան արդյունավետ քոուչեր դառնալու հարցում, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ձեռք բերված հմտությունները գործ...


2021 թ. օգոստոսի 29-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Career Orientation Aimed at Community Happiness» (C.O.A.C.H.) երկարաժամկետ համագործակցային ծրագրի շրջանակներում իրականացրեց «Career of my Dream» խորագրով աշխատարան 14-18 տարեկան երիտասարդների համար: Աշխատարանի նպատակն էր աջակցել երիտասարդներին իրենց նպատակների սահմանման և մասնագիտական կողմնորոշման հարցում: Աշխատարանն անցկացրին C.O.A.C.H. ծրագրի շրջանակներում Չեխիայում և Իտալիայում վերապատրաստված մասնակիցներ Էմիլյա Եգանյանը, Ռոզա Սիմոնյանը և Մարիամ Դարբինյանը: Աշխատարանն անցկացվեց «Կենդանի գրադարան» ձևաչափով, որի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների, անիմացիայի և երիտասարդական աշխատանքի ոլորտի ներկայացուցիչներ Արմո Միքայելյանը, Գայանե Հովհաննիս...


«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր Երիտասարդությունը հասարակության զարգացման հիմքն է, և երիտասարդների ներուժի բացահայտման ու կարողությունների զարգացման համար ձեռնարկված միջոցները կարևոր են պատասխանատու, ակտիվ քաղաքացիներ ձևավորելու համար: «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով: Ծրագրի հատուկ նպատակներն են` ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները, նպաստել Հայաստանում Բ...


Սեպտեմբերի 9-ին ավարտվեց «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի կայացում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Բաց երիտասարդական աշխատանք» խորագրով դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան երիտասարդական աշխատանքի պատմությանը, ԵԱ տեսակներին, բաց երիտասարդական աշխատանքի գործիքակազմին, սկզբունքներին ու դրանց կիրառմանը, հաջորդիվ ստացված գիտելիքները գործնականում կիրառեցին՝ ուսումնական այց կատարելով «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։ Դասընթացը նպատակաուղղված էր երիտասարդական աշխատանքում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանը: Դասընթացի վերջին օրը մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Հակոբյանի հետ, հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հայաստանում բաց երիտասա...


Երբ. Մայիսի 10-18, 2018 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել համագործակցությունը Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 30 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով համայնքային կամավորական ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Kultur Akiv» ՀԿ-ի (Գերմանիա) հետ համատեղ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Connect the DOTS» գործընկերության հաստատման ծրագիրը։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից: Տեսնել ավելին...