22
Հկտ 2022

«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում: Հայրիկների դպրոցի նպատակ․ Տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը: Հայրիկների դպրոցի թեմաներ․ 1․ Հոր ազդեցությունը 2․ Ընտանիքի պլանավորում 3․ Զույգերի հաղորդակցություն
...