Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ճանաչողական արշավը։ Արշավականները ճանապարհը սկսեցին Վերնաշեն գյուղից և կիրճային ճանապարհով հասան Սպիտակավորի վանական համալիր, որտեղ մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման միջոցառմանը, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։              ...


«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:   Հայրիկների դպրոցի նպատակ․ Տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը: Հայրիկների դպրոցի  թեմաներ․ 1․ Հոր ազդեցությունը 2․ Ընտանիքի պլանավորում 3․ Զույգերի հաղորդակցություն ...


Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված, կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող և առաջիկայում պլանավորված ծրագրերը։ Մասնավորապես խոսվեց` ⋅ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված ⋅ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի գործ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի թիմը և «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաները մասնակից դարձան «Շիրակի Ձմեռ-2022» մարզամշակությաին միջոցառմանը Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրի անտառում։ «Գյումրու երիտասարդների տան» սաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները` տիկնիկները, էկոօճառները և թևնոցները։ ...


Մայիսի 30-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Կուրթան համայնքի Գնեվանք խոնարհված եկեղեցուց, որին հաջորդեց Արևածագի արևոտ ձորը իր անկրկնելի գեղեցկությամբ և Հնեվանքը իր դարավոր զորությամբ: Գարնանային օրը լիարժեք դարձրեց զիլինգը՝ արկածներով, էքստրիմով և յուրահատուկ էմոցիաներով։ ԵՆԿ-ի պատմության անմոռանալի մասը դարձած արշավի լուսավոր նկարները հավաստում են հիշողություններ դարձած հրաշալի պահերի մասին: Արշավը հիշարժան ու բովանդակալից դարձրեցին Կուրթան գյուղի ակտիվ երիտասարդներ Իրինան և Էմինը։...


«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները նյութատեխնիկապես հագեցած և կահավորված տարածքներ են, որտեղ անցկացվում են դասընթացներ, թեմատիկ հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը: Ռեսուրսային կենտրոնները նաև հարթակ են մարզում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջացառումների անցկացման համար: «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների շահառուներ են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկները: 2020 թվականի սեպտեմբերից Գյումրիում գործում է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը: Մինչև 2021 թվականի հուլիս նախատեսվում է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտ...


Մայիսի 11-ին «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 խմբերի 75 մասնակից դեռահասները և ծրագրային թիմի անդամները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանի կողմից ծրագրի ու իրականացված աշխատանքների ներկայացմամբ։ Այնուհետև դեռահասները ներկայացրեցին Շիրակի մարզում իրականացված, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված 12 նախաձեռնությունները, խոսեցին իրենց կողմից ձեռքբերված հմտությունների և գիտելիքների մասին: Պարոն Հարությունյանը, ողջունելով երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, նշեց, որ պատրաստ է աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման հարցում: Մասնակիցները պարոն Հարությունյանին նաև հարցեր ուղղելու հնարա...


«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մարտին։  Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից Արևելյան Եվրոպայի վեց երկրներում` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Հայաստանում ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու,  գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի, ծնողավարման մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանել...


«Հոգատարություն հանուն հավասարության» խորագրով ծնողավարման երկամսյա դասընթացներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «ԵՄ-ն   հանուն  կանանց  և   տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը Արևելյան Եվրոպայի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Դասընթացի նպատակ․ Նպաստել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ...


2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ: Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով: Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվում է ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտ...