Երբ. Սկսած 2013 թվականի մարտ ամսից Նպատակ. Ստեղծել գունավոր, ջերմ  և ժամանցային միջավայր: Նկարագրություն. «Ուրբաթօրյա սրճարանը» ԵՆԿ ՀԿ-ի տեղական միջոցառումներից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից: Կազմակերպության կամավորներն ընտրում են որևէ թեմա (երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն) և ամիսը երկու անգամ ԵՆԿ գրասենյակը վերածում են  «սրճարանի», որտեղ և անցկացվում է Ուրբաթօրյա սրճարանը: Տեսնել ավելին  ...


Երբ. Սեպտեմբերի 14-21, 2013 Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ Նպատակ. Տարածել խաղաղության մշակույթի երիտասարդների միջև: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Սեպտեմբերի 14-ից 21-ը /2013թ/ կազմակերպեց «Կոնֆիլկտն ընդդեմ բանակցության» խորագրով միջազգային դասընթաց, որը տեղի ունեցավ Լոռու մարզի Փամբակ գյուղում: ԵՆԿ ՀԿ հյուրընկալել էր 28 երիտասարդների՝ Հայաստանից, Չեխիայից, Թուրքիայից, Վրաստանից, Գերմանիայից, Մոլդովայից և Ուկրաինայից:         Տեսնել ավելին  ...


Երբ. Հունիսի 20 - 28, 2013 Որտեղ. Վանաձոր, Հայաստան Նպատակ. Երիտասարդներին հաղորդակցման տարածք և հնարավորություն տրամադրելն էր՝ մասնակից երկրների մշակույթին ծանոթանալու համար: Նկարագրություն. Իննօրյա ծրագրի ընթացքում չորս մշակույթ ներկայացնող քսանչորս երիտասարդ հնարավորություն ունեցավ ներկայացնելու սեփական ազգային երաժշտությունը, պարը, ավանդույթներն ու սնունդը և ծանոթանալու մյուս երկրների համապատասխան մշակութային բաղադրիչներին: Երիտասարդները աշխատեցին միասին ինչպես մեկ թիմ, այնպես էլ որպես խառը խմբեր՝ ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց մշակույթին, առանձնացնելու մշակութային նմանություններն ու տարբերությունները: Ծրագիրը առաջնորդվեց ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներով՝ մասնակիցներին տալով արտահայտման լայն հնարավորություն: Ծրագիրը տեղի ունեցավ ճամբարային տարածքում,...


Երբ.Հուլիսի 14 - 20, 2011 Որտեղ. Հայաստան Նպատակ. Երիտասարդների միջև կիսել խաղաղության մշակույթը` հնարավորություն ընձեռելով կիսելու խաղաղության կերտման և միջսահմանային երկխոսության փորձը: Նկարագրություն. Համագործակցելով Մեթսի Յունեսկո հասարակական կազմակերպության ֆրանսիական ակումբի հետ Երիտասարդական Նախաձեռնություննների կենտրոն ՀԿ-ն «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Բավարար պիցցա բոլորի համար» դասընթացը ուղղված կոնֆլիկտների հաղթահարման և բանակցություններ վարելու հմտությունների զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից և տեղի ունեցավ Դիլիջանում հուլիսի 14-20: Այս դասընթացը ԵՆԿ-ի մի այլ նախաձեռնության` «Անկախ ամեն ինրից կհաղթի խաղաղությունը» գործնական այցի արդյունքն էր, որը անցկացվեց 2010թ. դեկտեմբերին: 7 օրյա...


Երբ.Դեկտեմբերի 16-19, 2010 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Ընդլայնել հետագա երկխոսությունը և հաղորդակցումը երիտասարդների միջև գտնելով համընդհանուր հետաքրքրություններ, թեմաներ և կառուցելով երկարատև համագործակցություն ներգրավված կազմակերպությունների միջև, որոնք երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձի տարբեր մակարդակներ: Նկարագրություն. Եռօրյա ծրագրի ընթացքում ԵՆԿ հասարակական կազմակերպության աշխատակազմը Ֆրասնիայի, Հունաստանի, Սերբիայի գործընկերների հետ համատեղ մշակեց ավելի քան 4 ծրագիր և գործողությունների պլան: Այցի վերջին երեք օրվա ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շրջագայել քաղաքի տեսարժան վայրերով, ծանոթանալ հայկական մշակույթի, երաժշտության, պարի, ուտելիքի, սովորությունների և ավանդույթների հետ: Այցի  մասնակիցները հայրենիք վերադարձան հիանալի...


Երբ. Սեպտեմբեր 5 - 12, 2009թ. Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև: Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին: Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ:  ...


Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009 Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում: Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը: Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագեցած. դ...