Մայիսի 11-ին «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 խմբերի 75 մասնակից դեռահասները և ծրագրային թիմի անդամները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանի կողմից ծրագրի ու իրականացված աշխատանքների ներկայացմամբ։ Այնուհետև դեռահասները ներկայացրեցին Շիրակի մարզում իրականացված, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված 12 նախաձեռնությունները, խոսեցին իրենց կողմից ձեռքբերված հմտությունների և գիտելիքների մասին: Պարոն Հարությունյանը, ողջունելով երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, նշեց, որ պատրաստ է աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման հարցում: Մասնակիցները պարոն Հարությունյանին նաև հարցեր ուղղելու հնարա...


«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մարտին։  Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից Արևելյան Եվրոպայի վեց երկրներում` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Հայաստանում ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու,  գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի, ծնողավարման մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանել...


«Հոգատարություն հանուն հավասարության» խորագրով ծնողավարման երկամսյա դասընթացներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «ԵՄ-ն   հանուն  կանանց  և   տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը Արևելյան Եվրոպայի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Դասընթացի նպատակ․ Նպաստել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ...


2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ: Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով: Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվում է ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտ...


Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած՝ այս տարվա վերջին ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Լաստիվերից, որին հաջորդեց գեղեցկուհի Հաղարծինը: Օրը լի էր արկածներով, էքստրիմով և հիշողություններ դարձած հրաշալի պահերով:...


Մայիսի 26-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցերը սկսեցին Ռաբաթի ամրոցից: Հաջորդ կանգառը կապուտաչյա Փարվանալիճն էր, որին հաջորդեց տպավորիչ Վարձիա քարանձավը, իսկ վերջին կանգառը Խերթվիսի բերդն էր:    ...


Մշտապես կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը տարբեր ժամանցային միջոցառումներում և նպատակ ունենալով բացահայտել Հայաստանի պատմական և տեսարժան վայրերը, պարբերաբար կազմակերպում է ճանաչողական արշավներ:               Արշավ ԵՆԿ-ի հետ 2016 Արշավ ԵՆԿ-ի հետ 2017 Արշավ ԵՆԿ-ի հետ 2018...