17
Հնվ 2025
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ «Առաջնորդության առցանց դպրոցն» ընթանալու է իրարից անկախ երկու հոսքերով՝ սկսած ս․թ․ փետրվարի 8-ից: Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝ Առաջին հոսք: Փետրվարի 8, 15 և 22
Երկրորդ հոսք: Փետրվարի 9, 16 և 23 Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք: Բոլոր առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին և կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով: Առցանց հանդիպումների համար օգտագործ...