ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԹՎԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cartoon YOUTHwork
ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ հունվարի 30 – փետրվարի 5, 2020
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է երիտասարդական աշխատողներին և ֆորմալ ու ոչ-ֆորմալ կրթական ոլորտների մասնագետներին սովորեցնել աուդիովիզուալ նոր լեզուներ, ինչպես օրինակ՝ «ստոպ-կադր անիմացիա», «պլաստիլինային անիմացիա» և «cut out» ծրագրերը:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- ծանոթացնել ստոպ-կադր անիմացիայի տարբեր լեզուներին, որոնք կարելի է օգտագործել երիտասարդների հետ աշխատանքում;
- վերհանել ներառականությանը վերաբերող խնդիրներն ու ստեղծել աուդիովիզուալ նյութ՝ սոցիալական ներառականության մասին իրազեկելու համար;
- ամրապնդել համագործակցությունը մասնակիցների երիտասարդական աշխատողների և կազմակերպությունների միջև և խթանել ստեղծարար գործիքների կիրառումը հասարակության մեջ կարևոր խնդիրների մասին իրազեկելու համար:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ, ովքեր ունեն ստեղծարար գործիքներով երիտասարդների հետ աշխատելու փորձառություն և մեծ ցանկություն՝ նոր գործիքակազմ և մեթոդներ սովորելու:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:Վիզայի վճարը և դրա հետ կապված ծախսերը ծածկվելու են նախագծով։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մասնակցության վճարից։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 7-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):