07
Սպտ 2021
Career of my Dream» խորագրով աշխատարան | C.O.A.C.H.
2021 թ. օգոստոսի 29-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Career Orientation Aimed at Community Happiness» (C.O.A.C.H.) երկարաժամկետ համագործակցային ծրագրի շրջանակներում իրականացրեց «Career of my Dream» խորագրով աշխատարան 14-18 տարեկան երիտասարդների համար:
Աշխատարանի նպատակն էր աջակցել երիտասարդներին իրենց նպատակների սահմանման և մասնագիտական կողմնորոշման հարցում:
Աշխատարանն անցկացրին C.O.A.C.H. ծրագրի շրջանակներում Չեխիայում և Իտալիայում վերապատրաստված մասնակիցներ Էմիլյա Եգանյանը, Ռոզա Սիմոնյանը և Մարիամ Դարբինյանը:
Աշխատարանն անցկացվեց «Կենդանի գրադարան» ձևաչափով, որի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների, անիմացիայի և երիտասարդական աշխատանքի ոլորտի ներկայացուցիչներ Արմո Միքայելյանը, Գայանե Հովհաննիսյանը և Մարիամ Հակոբյանը մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով և հաջողության պատմություններով:
Այնուհետև առաձին աշխատանքային խմբերով տեղի ունեցավ քոուչինգ, որի ընթացքում ամփոփվեցին «Կենդանի գրադարան» աշխատարանի արդյունքները և «Ուտոպիա» մեթոդի կիրառման միջոցով կատարվեց մասնագիտական կողմնորոշման ուղղորդում:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «The Globe» (Չեխիա), «Associazione Culturale Strauss» (Իտալիա), «Coobra – cooperativa bracianti» (Ավստրիա) and «MITTETULUNDUSUHING NOORED UHISKONNA HEAKS» (Էստոնիա) կազմակերպությունների հետ համատեղ Էրազմուս+ ծրագրի «Համագործակցություն նորարարության և լավագույն փորձի փոխանակման համար՝ Ռազմավարական գործընկերություն երիտասարդության ոլորտում» Գործողություն 2 ծրագրի շրջանակներում իրականացնում է «C.O.A.C.H — Career Orientation Aimed at Community Happiness» երկարաժամկետ ծրագիրը: