ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատվիրատու՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն

Ծրագրի անվանում՝ «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության»

Պայմանագիր՝ IMS-05358

Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամկետներ՝ 2026 թվականի ապրիլի 10-ից հուլիսի 31

Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 39,029 եվրո

 

2. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Ապահովել ծրագրի ֆինանսական հաշվետվությունների և ծրագրի շրջանակում կատարված ծախսերի անկախ աուդիտ՝ հաստատելու, որ դրանք համապատասխանում են դրամաշնորհային պայմանագրի, ֆինանսական կառավարման պահանջների և կիրառելի միջազգային աուդիտի ստանդարտների պահանջներին։

 

3. ԱՈՒԴԻՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

Աուդիտը պետք է իրականացվի ծրագրի իրականացման՝ 2026 թվականի ապրիլի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի ֆինանսական գործունեության նկատմամբ։

Վերջնական աուդիտորական հաշվետվությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։

 

4. ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Աուդիտորը պետք է՝

  • ստուգի ծրագրի ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • գնահատի ծրագրի ծախսերի համապատասխանությունը հաստատված բյուջեին և դրամաշնորհային պայմանագրի պահանջներին,
  • ստուգի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը, իսկության և համապատասխանության աստիճանը,
  • իրականացնի ընտրանքային ստուգումներ՝ հիմնված աուդիտորական ռիսկի գնահատման վրա,
  • արձանագրի հայտնաբերված անհամապատասխանությունները և անհրաժեշտության դեպքում ներկայացնի առաջարկություններ դրանց շտկման վերաբերյալ։

5. ԿԻՐԱՌԵԼԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Աուդիտը պետք է իրականացվի՝

  • Աուդիտի միջազգային ստանդարտների (ISA), այդ թվում՝ ISA 800/805-ի համաձայն,
  • IFRS կամ կիրառելի ֆինանսական հաշվետվությունների շրջանակի պահանջներին համապատասխան,
  • ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան,
  • International Media Support (IMS)-ի և գլխավոր աուդիտոր KPMG P/S (Կոպենհագեն, Դանիա) կողմից սահմանված Partner Audit Package-ի պահանջներին համապատասխան։

6. ԱՈՒԴԻՏՈՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընտրված աուդիտորական կազմակերպությունը պարտավորվում է՝

  • համագործակցել գլխավոր աուդիտորի հետ աուդիտի ողջ ընթացքում,
  • պահպանել գլխավոր աուդիտորի կողմից սահմանված հաղորդակցման ժամկետները,
  • անհրաժեշտության դեպքում տրամադրել աշխատանքային փաստաթղթեր և այլ աուդիտորական ապացույցներ,
  • լրացնել և ստորագրել Partner Audit Package-ի բոլոր պահանջվող ձևաթղթերը,
  • ներկայացնել Competence and Capabilities Template-ը,
  • անմիջապես տեղեկացնել պատվիրատուին և գլխավոր աուդիտորին, եթե առաջանան հանգամանքներ, որոնք կարող են ազդել առաջադրանքի պատշաճ կատարման վրա։

7. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Մասնակից կազմակերպությունը պետք է՝

  • ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք,
  • ունենա առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ,
  • ունենա միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի փորձ,
  • ունենա ISA և IFRS շրջանակներում աշխատանքի փորձ,
  • ապահովի բավարար մասնագիտական և մարդկային ռեսուրսներ առաջադրանքի կատարման համար,
  • ունենա աուդիտի որակի կառավարման համակարգ (Quality Management System), որը համապատասխանում է կիրառելի միջազգային մասնագիտական ստանդարտներին։

8․ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  1. Գնային առաջարկ՝ ստորագրված և կնիքված։
  2. Կազմակերպության համառոտ ներկայացում՝ ներառյալ աուդիտորական ծառայությունների ոլորտում փորձը։
  3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճեն։
  4. Պետական գրանցման վկայականի պատճեն։
  5. Առաջարկվող աուդիտորական թիմի կազմի նկարագրությունը՝ նշելով պատասխանատու աուդիտորի անունը, պաշտոնը, մասնագիտական որակավորումը և համապատասխան փորձը։
  6. Վերջին 3 տարվա ընթացքում իրականացված առնվազն 1 նմանատիպ առաջադրանքների ցանկը՝ ցանկալի է միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի փորձով։
  7. Հայտարարություն այն մասին, որ ընտրվելու դեպքում կազմակերպությունը.
    • կիրականացնի աուդիտը Աուդիտի միջազգային ստանդարտներին (ISA) համապատասխան,
    • պատրաստ է համագործակցել գլխավոր աուդիտորի (KPMG)-ի հետ,
    • պատրաստ է լրացնել և ներկայացնել IMS/KPMG Partner Audit Package-ով պահանջվող ձևաթղթերը,
    • անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն և աուդիտորական աշխատանքային փաստաթղթեր։
  8. Այլ փաստաթղթեր, որոնք, ըստ հայտատուի, կարող են հիմնավորել նրա մասնագիտական կարողություններն ու փորձը։

9. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Աուդիտի ավարտին աուդիտորական կազմակերպությունը պետք է ներկայացնի՝

  • Անկախ աուդիտորական եզրակացություն (հայերենով և անգլերենով),
  • Կառավարման նամակ (Management Letter), եթե աուդիտի ընթացքում հայտնաբերվել են դիտարկումներ կամ առաջարկություններ,
  • IMS/KPMG Partner Audit Package-ով նախատեսված և գլխավոր աուդիտորի կողմից պահանջվող բոլոր լրացված և ստորագրված ձևաթղթերը,
  • Գլխավոր աուդիտորի պահանջով՝ աուդիտի ընթացքում կազմված աշխատանքային փաստաթղթերը, լրացուցիչ պարզաբանումները և անհրաժեշտ այլ տեղեկատվությունը։

9. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է ապահովել ծրագրի իրականացման ընթացքում ստացված ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը և այն օգտագործել բացառապես աուդիտի նպատակներով։