Միջազգային դասընթաց Հայաստանում

       

Անվանումը՝ “URA-You are Able 3”
Վայրը՝  Թորոս, Հայաստան  
Օրերը՝ նոյեմբերի 8-15,  2015

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու  “URA-You are Able 3” միջազգային դասընթացին:
Կամավորություն և աշխատունակություն թեմայով միջազգային դասընթացի նպատակն է խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացումը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար` կամավորության մի շարք գործողությունների միջոցով:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:

*Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 4-ը, ժ. 17:00-ն:

Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

Ծրագրի տեղեկատուն ստանալու համար կարող եք դիմել Գայանե Առաքելյանին հետևյալ էլ.հասցեով gayane.arakelyan@yic.am.

Դիմել ծրագրին