*Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր Իտալիայում*

    

Անվանումը՝ “Sound of Music”
Վայրը՝ Սավինիո, Բոլոնիա, Իտալիա 
Օրերը՝ հոկտեմբերի 12-23, 2015
 
Ծրագրի նպատակն է՝ մասնակիցներին ընձեռել միջազգային փորձառության հնարավորություն, ինչը կարող  է խթանել մասնակիցների քաղաքացիական ակտիվությունն և միջմշակութային երկխոսությունը:  Երաժշտությունից բացի՝ ծրագրի ընթացքում վեր կհանվեն գյուղական կամ սահմանափակ հնարավորություններով քաղաքային երիտասարդների հիմնախնդիրները և կստեղծվի ընդհանուր  քննարկումների հարթակ: Իսկ ծրագրի ավարտին մասնակիցները կստեղծագործեն նոր երգ, որի նպատակը կլինի միջմշակութային  երկխոսության խթանումը, գյուղական կամ սահմանափակ հնարավորություններով քաղաքային երիտասարդների զարգացումը: 
 
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: 
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ սեպտեմբերի 3-ը, ժ. 15:00-ն: 
Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ.  հասցեով:
*Մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան:
 
 
Ծրագրի տեղեկատուն կարող եք ներբեռնել այստեղից