ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւԻ ԹԱՓՈւՐ ՀԱՍՏԻՔԻ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հանրային կապերի պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 5 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել և իրականացնել Կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունից բխող տարեկան գործողությունների պլանը,
- Պատրաստել և խմբագրել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,
- Ապահովել Կազմակերպության ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների հաղորդակցությունը, հանրային լուսաբանումը և տեղեկատվության տարածումը,
- Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունը,
- Ապահովել Կազմակերպության պաշտոնական կայքէջի բովանդակության պարբերական թարմացումը,
- Ապահովել Կազմակերպության գործունեության լուսաբանումը և տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում (Facebook, LinkedIn, Instagram, YouTube),
- Ստեղծել, վարել և պարբերաբար թարմացնել ԶԼՄ-ների և գործընկեր կազմակերպությունների կոնտակտային բազան, ապահովել արդյունավետ համագործակցություն և մշտական կապ լրատվամիջոցների հետ,
- Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ և այլ տեղեկատվական նյութեր,
- Ներկայացնել Կազմակերպությունը արտաքին միջոցառումներում, հանդիպումներում և հանրային հարթակներում,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հանրային կապերի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում։ Հասարակական կազմակերպությունների ոլորտում, մասնավորապես երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության փորձը կդիտվի առավելություն,
- Հայերենի գերազանց տիրապետում և անգլերենի լավ իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն,
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և հանրային խոսքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի և միջմշակութային հաղորդակցության հմտություններ,
- Սոցիալական ցանցերի կառավարման և բովանդակության ստեղծման գործիքներով աշխատելու հմտություններ,
- Համացանցային և թվային հաղորդակցման գործիքների գերազանց, ինչպես նաև MS Office փաթեթի լավ իմացություն,
- Գրաֆիկական բովանդակության ստեղծման և խմբագրման հմտություններ (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Canva կամ համարժեք ծրագրեր)։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել հայերեն ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի պատասխանատու_Անուն Ազգանուն»:
Ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը կարող եք նաև բերել Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒԼԻՍԻ 9-Ը։
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
