ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ_ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի պատասխանատու (Office Manager)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 3 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ընդունել գրասենյակի այցելուներին և տրամադրել համապատասխան տեղեկատվություն,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Ստուգել Կազմակերպության էլ-փոստերը, պատասխանել նամակներին և վերաուղարկել համապատասխան հասցեատերերին,
- Կազմակերպել փոստային նամակների ուղարկումը,
- Թարմացնել և վարել բազաները,
- Կազմակերպել Կազմակերպության առօրյա փաստաթղթավարությունը,
- Կազմել աշխատակազմի ժողովների և Կազմակերպության ընդհանուր ժողովի հանդիպումների արձանագրությունները,
- Կազմել աշխատակազմի աշխատաժամանակի տեղեկագիրը և ստանձնել դրա լրացման վերահսկողությունը,
- Իրականացնել գրասենյակի կարգուկանոնի և գույքի վերահսկողությունը,
- Կազմել և վերահսկել ընդհանուր օգտագործման աշխատասենյակների գրաֆիկը,
- Ապահովել գրասենյակի տեխնիկական միջոցների հասանելիությունն ու պատշաճ շահագործումը,
- Կազմակերպել ոչ սարքին վիճակում գտնվող տեխնիկայի վերանորոգման աշխատանքները,
- Իրականացնել/կազմակերպել Կազմակերպության ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումները,
- Կազմակերպել աշխատակազմի և հանդիպումների ընդմիջումները,
- Կազմակերպել և վերահսկել ադմինիստրատիվ օգնականի աշխատանքը,
- Կազմակերպել և վերահսկել տնտեսուհու աշխատանքը,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Կազմակերպել և մասնակցել Կազմակերպության ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակման ու գնահատման հանդիպումներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Գրասենյակի կառավարման կամ հարակից ոլորտներում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
- Կարճաժամկետ բյուջետավորման հմտություններ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Թվային գրագիտություն:
*Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձը կդիտվի որպես առավելություն:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել հայերեն ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի պատասխանատու_Անուն Ազգանուն»:
Ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը կարող եք նաև բերել Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒLԻՍԻ 2-Ը։
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
