ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Ընթացակարգի ծածկագիրը` YiA/YS — 04/26

Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է  ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

 

Ծրագիրն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ԵՆԿ ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։

 

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ապրանքների ձեռքբերման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ընթացակարգին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող համապատասխան ոլորտի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներին կամ ներկայացնել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ ՀՀ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 26-ը։  

Հրավերի հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում՝ կարող եք կապ հաստատել «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի կրթական բաղադրիչի համակարգող՝ Ջուլիետա Սարգսյանի հետ` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։

————————————————————————————————— 

  1.   ԳՆՄԱՆ  ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում տեխնիկայի ձեռքբերումը (ներառյալ առաքումը Օձուն համայնք), որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1.        Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով Հավելված 1-ը՝ Հայտատու կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։

2.2.   Լրացված հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝ 

ա) էլեկտրոնային եղանակով՝ PDF ձևաչափով, էլեկտրոնային ստորագրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ՝ youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներով,

Կամ

բ) թղթային եղանակով՝ հայտում լրացման ենթակա հատվածները տպագիր եղանակով լրացված, կնիքված և ստորագրված՝ ՀՀ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով։

2.3.        Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի ապրիլի 26-ը, ժամը 18։00-ն։

2.4.        Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1.   ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1.  Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 3 ամիս։

3.2.  Հայտատուն, մինչև սույն հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

 

  1.   ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ

4.1.  Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,

4.2.  Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,

4.3. Առաջարկված գինը պետք է ներառի բոլոր ծախսերը (Լոռու մարզ, Օձուն համայնք առաքումը ներառյալ),

4.4.  Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ Հավելված 1,

4.5.  Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ոչ ամբողջական ապրանքացանկ),

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 27-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

1) հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։

2) Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

3)    Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։

4)    Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ապրանքների ձեռքբերման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

5)    Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

6.1.  Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,

2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,

3) ոչ մի հայտ չի ներկայացվել։

6.2.  Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: