ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԲԱՑ ԿԱՆՉ
Կլիմայի և բնապահպանության ոլորտում մոնիթորինգի ծրագիր
Հետաքրքրվա՞ծ եք, թե ինչպես է ձևավորվում բնապահպանական քաղաքականությունը և ինչպես են կլիմայական նպատակները կյանքի կոչվում ազգային ու տեղական մակարդակներում։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է բաց կանչ՝ կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում մոնիթորինգ իրականացնելու նպատակով ձևավորվող 5 երիտասարդական թիմերի համար։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ․
Ծրագիրն առաջարկում է ուսուցում, մենթորություն և քաղաքացիական մոնիթորինգի հնարավորություն՝ պրակտիկ գործիքների և պետական ու տեղական ինքանակառավարման մարմինների հետ անմիջական շփումների միջոցով։
Ընտրված թիմերը կմասնակցեն առնվազն 2 դասընթացի՝ առցանց և առերես ձևաչափով, ազգային կլիմայական և բնապահպանական նպատակներ, բնապահպանական գործընթացներում հանրության և երիտասարդների ներգրավման ձևեր, տեղական և պետական իշխանությունների կողմից իրականացվող կանաչ ներդրումների տեսակներ, շրջակա միջավայրի վերլուծության ցուցանիշներ և շահերի պաշտպանություն թեմաներով։
Թիմերը կսովորեն և կկիրառեն մոնիթորինգի համար համապատասխան գործիքներ, ինչպիսիք են տեղեկատվության ազատության հարցումները, հանրային քննարկումներին, խորհրդակցություններին ու լսումներին մասնակցությունը, հարցազրույցները, շրջակա միջավայրի պատասխանատու ստորաբաժանումների և ավագանու հետ աշխատանքային հանդիպումները, այցելությունները ծրագրերի իրականացման վայրեր և այլն։
Թիմերը կստանան փոքր ֆինանսական աջակցություն՝ կազմակերպչական հարցերի համար (օրինակ՝ տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ և այլն)։
Մոնիթորինգի գործողությունները ներառում են՝
- ազգային և/կամ տեղական բնապահպանական նպատակներին վերաբերող պաշտոնական փաստաթղթերի վերլուծություն,
- պլանավորված կամ ընթացիկ կանաչ ներդրումների բացահայտում և գնահատում,
- քաղաքացիների և երիտասարդների՝ որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածության վերլուծություն,
- շրջակա միջավայրի որակի գնահատման ցուցանիշներ։
Ծրագրի արդյունքում թիմերը կմշակեն զեկույցներ՝ ներկայացնելով իրենց մոնիթորինգի արդյունքները։ Մոնիթորինգի իրականացման փուլում թիմերին կտրամադրվի մենթորի շարունակական աջակցություն։
Արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները կներկայացվեն ամփոփիչ միջոցառման ժամանակ։
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ.
- Գյումրի, Արթիկ, Անի, Գավառ, Արմավիր, Ալավերդի և Վաղարշապատ համայնքներից 16-26 տարեկան, 2-ից 3 հոգուց բաղկացած թիմերով ակտիվ երիտասարդներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ կամ երիտասարդական խմբեր (մեկ դիմում՝ մեկ թիմի համար), ովքեր հետաքրքրված են շրջակա միջավայրով, հանրային քաղաքականությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ․
- բնապահպանական թեմաների և քաղաքացիական մոնիթորինգի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրվածություն,
- մենթորությանը, հանդիպումներին և միջոցառումներին լիարժեք մասնակցելու պատրաստակամություն,
- նվիրվածություն և թիմում աշխատելու ունակություն։
ԾՐԱԳՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ․
Ծրագիրը տևելու է մինչև 2026 թվականի հուլիսը՝ ներառելով հետևյալ փուլերը․
- Փետրվար՝ թիմերի ընտրություն և մոնիթորինգի ծրագրի մեկնարկ,
- Մարտ-մայիս՝ խնդրի վերհանում, փաստաթղթերի վերլուծություն, տվյալների հավաքագրում և պետական ու տեղական իշխանությունների հետ փոխգործակցություն,
- Հունիս-հուլիս՝ վերջնական զեկույցի պատրաստում և արդյունքների հանրային ներկայացում։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ.
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի փետրվարի 22-ը լրացնել առցանց դիմումը․ https://forms.gle/mYmgMpQbupdUS3Ba6
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով yulyana.hovhannisyan@yic.am էլ․ հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 919197 (երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00):
Մոնիթորինգը իրականացվում է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ ծրագրի շրաջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (Ռումինիա) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և «Ատինատի» ասոցիացիայի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
