ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը,  «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հրավիրում է ոլորտում գործող հավանական մատակարարներին մասնակցելու տեխնիկայի մատակարարման մրցույթին։

Ծրագիրն իրականացնում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 23։59-ն ուղարկել youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլ.հասցեներին՝ PDF տարբերակով, իսկ թղթայինի դեպքում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեով։

Հայտերի բացումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Սույն հայտարարության հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող՝ Ջուլիետա Սարգսյանի հետ` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

«ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԵՆԿ)  կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի ԵՆԿ կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

Պատվիրատուն`«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` կազմակերպության պաշտոնական կայքի (www.yic.am) միջոցով:

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ապրանքների ձեռքբերման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, ով ունի մրցույթով սահմանված պարտավորությունների իրավունք և միջոցներ ։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում  ԵՆԿ կարիքների համար` տեխնիկայի ձեռքբերումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1 Բոլոր Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից Հավելված 1-ը՝ «Գնանշման հայտ»։

2.2 Լրացված հայտերը կարող են ներկայացվել՝

 

Թղթային Էլեկտրոնային
Լրացման ենթակա հատվածները տպագիր եղանակով լրացված, կնիքված և ստորագրված

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեին

PDF տարբերակով, էլեկտրոնային ստորգրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ

 

youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլ. հասցեներին

 

2.3 Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2025թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 23։59-ն։

2.4 Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Մխոյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1 Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո առնվազն 6 ամիս։

3.2 Հայտատուն, մինչև սույն հրավերի 3-րդ մասի 3.3 կետում նշված` հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

 

  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ

4.1 Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,

4.2 Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,

4.3 Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը՝ «Գնանշման հայտ»,

4.4 Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում)։

4.5 Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետեւյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ամբողջական ապրանքացանկի համեմատ մինչև 5 ապրանքով պակաս առաջարկ),

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

  • հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։
  • Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
  • Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։

 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

6.1 Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

  1. հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
  2. դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
  3. ոչ մի հայտ չի ներկայացվել։

6.2 Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: