ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՉ ԲՌՆԻ ԱԿՏԻՎԻԶՄ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԹԵՄԱՆԵՐՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Youth in Charge

ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ 12-18 հոկտեմբերի 2025 թ․ 

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝

  • Տրամադրել երիտասարդական աշխատողներին անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ ոչ բռնի ակտիվիզմի խթանման, ժողովրդավարական արժեքների տարածման և երիտասարդների ներգրավման համար,
  • Մասնակիցներին տրամադրել գործիքներ՝ քաղաքական համատեքստերը վերլուծելու և ռազմավարական մտածողության հմտություններ զարգացնելու համար՝ հասարակական և ժողովրդավարական մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով,
  • Համերաշխության ցանցի ստեղծում և աջակցություն մասնակիցներին՝ ձեռք բերած գիտելիքների հանրայնացմանն ուղղված սեմինարների, համայնքային նախաձեռնությունների և արդյունքները տեղայնացնող այլ գործողությունների իրականացման միջոցով։ 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Սերբիա, Թուրքիա, Լեհաստան, Ադրբեջան և Ուկրաինա։ 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 20 տարեկան ակտիվ երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ, կամավորներ, ուսուցանողներ և դասընթացավարներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստակամ են ծրագրի ավարտից հետո իրականացնել դասընթացի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։ Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն: 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 285 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո: Մասնակիցների տեղափոխությունը Հայաստանից կկատարվի ցամաքային ճանապարհով։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. օգոստոս 25-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):