«ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ» (GLOW) ՃԱՄԲԱՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի առարկա․ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» ճամբարի ծրագրի նախագծման և կառավարման դասընթացավար

Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում

Առաջադրանքի տևողություն․ 4 ամիս (հունիսի 1, 2025 թ․ – սեպտեմբեր 30, 2025 թ.)

Աշխատանքային օրերի քանակ․ 5 օր, (40 ժամ)

 

Ծրագրի նկարագիր․

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մցույթ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» նախագծման և կառավարման դասընթացավարի համար.

GLOW (աշխարհն առաջնորդող աղջիկները) ճամբարը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում հզորացնել 13-15 տարեկան դեռահաս աղջիկներին՝ երկու 7-օրյա ԳԼՕ ճամբարների միջոցով: Ճամբարի առաջնային նպատակն է երիտասարդ աղջիկներին ապահովել հիմնական առաջնորդության հմտություններով՝ միաժամանակ ընդգծելով կանանց կարևոր դերը ղեկավար պաշտոններում: Փորձը հարստացնելու և երիտասարդների շրջանում առաջնորդության զարգացումը խրախուսելու համար 4 երիտասարդներ, որոնք նախկինում անցել են երիտասարդ համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման դասընթացը, յուրաքանչյուր փուլում կներգրավվեն որպես ճամբարի ջոկատավարներ:

Ճամբարի ընթացքում աղջիկները նաև կզարգացնեն իրենց սեփական զրոյական բյուջեով համայնքային հետ-ԳԼՕ նախագծերը՝ ԳԼՕ ծրագրերի նախագծման և ղեկավարման համակարգողի աջակցությամբ, ճամբարի ընթացքում և հետո: Ընթացքն ու արդյունքները կներկայացվեն սոցիալական ցանցերում։ Ճամբարների ավարտից հետո մասնակիցները երեք ամիս ժամանակ կունենան իրականացնելու իրենց հետ-ԳԼՕ համայնքային ծրագրերը:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վերջնականացնել նախագծերի մշակման և կառավարման մոդուլը՝ ընդգծելով նպատակները, ժամանակացույցն ու ակնկալվող արդյունքները,
  • Անցկացնել ծրագրերի մշակման և կառավարման դասընթաց, ճամբարի ամբողջ ընթացքում,
  • Աջակցել ճամբարի մասնակիցներին հետ-ԳԼՕ նախագծերի մշակման հարցում,
  • Աջակցել ճամբարի մասնակիցներին սեփական նախագծերի իրականացման ընթացքում։
  • Վերահսկել հետ-ԳԼՕ նախագծերի իրականացման և հաշվետվությունների պատրաստման գործընթացը,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել ջոկավարներին կրթական ծրագրի իրականացման գործում,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ճամբարին վերաբերվող այլ հարցերում,
  • Մասնակցել ճամբարի աշխատակազմի ժողովներին:

Կարողություններ՝

  • Ծրագրերի մշակման և կառավարման առնվազն 2 տարվա փորձ,
  • Ծրագրերի մշակման և կառավարման թեմայով դասընթացների անցկացման փորձ,
  • Երիտասարդների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Թիմի հետ աշխատելու կարողություն,
  • Ճամբարների մասնակցության և կազմակերպման փորձ,
  • Գերազանց վերլուծական և հաշվետվություններ գրելու, ներկայացնելու հմտություններ,
  • Ոչ ֆորմալ ուսուցման փորձառություն,
  • Նախկինում GLOW ճամբարի մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ. (MS Word Excel, PowerPoint; web applications),
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Վճարում․

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Եվրո — ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

Եվրո — ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

 

Դիմելու կարգ․

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը։

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. մայիսի 26-ը, ժամը 18:00-ն:

 

Հայտերի գնահատում․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2025 թվականի մայիսի 29-ը։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:

Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց — հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կրթական ծրագրի համակարգող Ջուլիետա Սարգսյանի հետ՝ զանգահարելով +37495919197 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն) կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:

ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը:

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: