ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Դուք երիտասարդական կազմակերպության մաս եք և հետաքրքրված եք Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից նույն ոլորտի ներկայացուցիչների հետ կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրի ու փորձի փոխանակման մասնակցելու՞: 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (ԵՆԿ) կընտրի Հայաստանից 3 երիտասարդական կազմակերպությունների՝ մասնակցելու համապարփակ կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրին, որը ներառում է 5-օրյա ուսումնական այց Բուխարեստ, Ռումինիայից, Վրաստանից և Մոլդովայից նույն ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց մենթորության ծրագիր, ինչպես նաև երիտասարդական կազմակերպություններին աջակցություն տեղական մակարդակում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել, համագործակցել և նպաստել որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության բարձրացմանը, մասնավորապես՝ բնապահպանական և կլիմայական քաղաքականություններին:

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ․

  • Ուսումնական այց Բուխարեստ (2025թ. հունիս/հուլիս), ներառյալ՝ վերապատրաստման դասընթացներ և հանդիպումներ տեղական ինքակառավարման և պետական մարմինների հետ՝ ուսումնասիրելու երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում և բնապահպանական քաղաքականության ոլորտում,
  • Առցանց վերապատրաստման ծրագիր, որը միավորում է երիտասարդական կազմակերպություններին՝ Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից,
  • Առցանց մենթորության ծրագիր ինտերակտիվ դասընթացներով՝ քաղաքացիական մասնակցություն, բնապահպանական քաղաքականություն, երիտասարդական նախաձեռնություններ և գենդերային հավասարություն թեմաներով,
  • Բնապահպանական գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը նվիրված ինտերակտիվ ռեսուրսների հասանելիություն (կրթական գործիքներ, ինտելեկտուալ խաղեր և այլն),
  • Աջակցություն քաղաքացիական նախաձեռնությունների զարգացմանը համայնքներում և հայաստանյան փոքր ու միջին երիտասարդական կազմակերպությունների վերապատրաստման դասընթացների համատեղ կազմակերպմանը։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ.

  • Բնապահպանական և երիտասարդական կազմակերպություններ, երիտասարդական խորհուրդներ, ոչ ֆորմալ խմբեր/նախաձեռնություններ Հայաստանից,
  • Կազմակերպություններ, որոնք խթանում են երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և պետական մարմինների հետ համագործակցության մեջ,
  • Կազմակերպություններ, որոնք աշխատում են խոցելի համայնքների կամ գյուղական և փոքր քաղաքների երիտասարդների հետ։

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ․

  • Պատրաստակամությունը՝ աջակցելու և խթանելու երիտասարդների ներգրավվածությունը համայնքում և խրախուսելու մասնակցությունը վերապատրաստման առցանց դասընթացներին,
  • Առաջնահերթություն կտրվի գյուղական և փոքր քաղաքային բնակավայրերի կազմակերպություններին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են խոցելի խմբերի (մարգինալացված) երիտասարդների հետ՝ ապահովելով բազմազան ներկայացուցչություն սեռի, աշխարհագրության և կազմակերպության տեսակի առումով,
  • Ծրագրի հետևյալ բաղադրիչներին ակտիվորեն մասնակցելու պատրաստակամություն․ 
  • 5-օրյա ուսումնական այց Բուխարեստում
  • ուսումնական այցին հաջորդող առցանց վերապատրաստման ծրագիր, որը բաղկացած է 5 դասընթացից (յուրաքանչյուրը 1,5 — 3 ժամ)՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մարտը,
  • 3 հաջորդող սեմինարների համատեղ կազմակեպում մասնակիցների կողմից՝ ոլորտային փոքր և միջին կազմակերպությունների համար, որոնք ուղղված կլինեն վերջիններիս՝ որոշումների կայացման և բնապահպանական քաղաքականության մեջ մասնակցության խթանմանը,
  • առցանց դասընթացներ՝ պետական մարմինների և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ,
  • քաղաքական վերլուծության փաստաթղթի մշակում, որը ներառում է բնապահպանության և շրջակա միջավայրի վերաբերյալ երիտասարդության հիմնական մտահոգությունները և հնարավոր լուծումները:
  • Մասնակիցները պետք է լինեն 18-35 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, երիտասարդ ակտիվիստներ, բնապահպաններ, կամավորներ և այլն: Անգլերենի իմացության բարձր մակարդակը պարտադիր է։

ԾՐԱԳՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ․
Ծրագրի գործողությունները կիրականացվեն 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում՝ մեկնարկելով Բուխարեստի ուսումնական այցով, որին կհաջորդի մենթորության ծրագիրը և վերապատրաստված մասնակիցների կողմից իրականացվող լոկալ դասընթացները մինչև 2026 թվականի մարտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ.

Ծրագրին մասնակցելու համար լրացրեք առցանց դիմումի ձևը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ. 20 ապրիլ 2025 թ․

ԿԱՐԵՎՈՐ․ ուսումնական այցի ընթացքում վիզայի, ճանապարհորդության, սննդի և կացության ծախսերը կհոգա ծրագիրը։ :

 

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ.

  • Կապերի հաստատում Ռումինիայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի նույն ոլորտի երիտասարդական կազմակերպությունների հետ և փորձի փոխանակում,
  • Կրթական ռեսուրսների և դասընթացների հասանելիություն՝ քաղաքացիական ակտիվություն, բնապահպանական քաղաքականություն, թվայնացում և գենդերային հավասարություն թեմաների վերաբերյալ,
  •  Նորարարական մեթոդների կիրառում Ձեր կազմակերպության աշխատանքներում և նոր նախաձեռնությունների մշակում երիտասարդների համար:

Միացե՛ք մեզ և դարձե՛ք ազդեցիկ ուսումնական փորձի մի մասը:

 

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել  մեզ հետ՝ գրելով yulyana.hovhannisyan@yic.am էլ․ հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 919197 (երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00):

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Էրազմուս+ ծրագրի  շրջանակներում։