ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։
Փետրվարի 23-ին «Առաջնորդության առցանց դպրոցների» առաջին երկու հոսքերը հաջողությամբ ավարտվել են, և ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է սկսել 3-րդ և 4-րդ հոսքերը:
Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝
- Երրորդ հոսք: Մարտի 15, 22 և 29
- Չորրորդ հոսք: Մարտի 16, 23 և 30
Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք:
Երրորդ հոսքի առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին, իսկ չորրորդ հոսքի հանդիպումները՝ ժամը 13։00-ին։ Երկու հոսքերի հանդիպումներն էլ կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով: Առցանց հանդիպումների համար օգտագործվելու է ZOOM հարթակը:
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.
- Նախապես մշակված ծրագրով երեք հանդիպում-դասընթաց առաջնորդության և ծրագրերի մշակման ու կառավարման թեմաներով,
- Անհատական աշխատանքների հանձնարարում՝ ստացված հմտությունները գործնականում կիրառելու համար,
- Արցախից տեղահանված երիտասարդները կստանան մասնակցության առավելություն,
- Մասնակիցները պարտավորվում են բոլոր դասերին ներկայանալ միացված տեսախցիկով։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
- Անձնական աճ, առաջնորդական հմտությունների բարելավում,
- Ծրագրային գաղափարներ մշակելու հմտություններ և փորձ,
- Մասնակցության վկայական՝ բոլոր դասերին ներկա լինելու պարագայում,
- Սեսիաներից չբացակայելու և հանձնարարությունները պարտաճանաչ կերպով կատարելու դեպքում հնարավորություն մասնակցելու «Առաջնորդության լաբերի»՝ մեկ շաբաթ տևողությամբ առերես դասընթաց-հավաքի Հայաստանի բոլոր մարզերից ժամանած երիտասարդների համար։
Դիմելու համար՝ https://forms.gle/MdMFQTboztVGbyaK8
Վերջնաժամկետ՝ ս/թ մարտի 7, ժամը 14:00-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով կրթական բաղադրիչի համակարգող Ջուլիետա Սարգսյանին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00) կամ գրել youthinaction@yic.am էլ․ հասցեին։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: