«ՏԻՄ-ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում են ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում.  երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմաներով դասընթացին:

 

Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական միջավայրի ձևավորմանը և համայնքային երիտասարդական ծառայությունների ստեղծմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։ 

 

Ի՞նչ սպասել դասընթացից

  • «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի վերաբերյալ և այդ համատեքստում՝ ՏԻՄ գործառույթների/ լիազորությունների վերաբերյալ իրազեկվածություն,
  • Համայնքում երիտասարդական միջավայրերի ստեղծման և գործարկման, երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
  • Ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն,
  • Երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:

Ո՞վքեր կարող են դիմել

Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ երկու և երիտասարդական ոլորտի երկու ներկայացուցիչների տվյալները:

Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:

 

Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝

  • Լինի 18 և ավելի տարեկան,
  • Հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։

Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝

  • Բնակվի տվյալ համայնքում,
  • Լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
  • Անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։

Ե՞րբ Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 7 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով: 

 

Առաջին խումբ: Նոյեմբերի 21-ից 24-ը

Երկրորդ խումբ։ Նոյեմբերի 27-ից 30-ը

 

*Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։

 

Որտե՞ղ. Դասընթացը տեղի է ունենալու Գյումրի քաղաքում։ 

Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։

*Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

**Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

 

Դիմելու կարգը

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է նոյեմբերի 13-ը, ժամը` 18:00-ն:

Հարցերի և մանրամասների համար, կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am  էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից  մինչև 17։00-ն)։

 

Դասընթացն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: