ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Harmony in diversity
ՎԱՅՐԸ՝ Նյիրեդխազա, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ 10-17 սեպտեմբերի 2024 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ․ Խթանել մշակութային և կրոնական երկխոսությունը, բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական ինտեգրման և այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը, նպաստել երիտասարդների ժողովրդավարական կյանքին մասնակցությանը, ակտիվ քաղաքացիությանը և խթանել կրթվելու նպատակով միջազգային շարժունությունը:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Բելառուս, Ռումինիա, Թուրքիա և Հունգարիա
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
- Թիմ-լիդերը պետք է լինի առնվազն 25 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 309 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. հուլիսի 16-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):