ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է

մրցույթ ծրագրի ղեկավարի թափուր հաստիքի համար

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Մարդու իրավունքներ, տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 0․75  դրույք (շաբաթական 30 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 2 տարի

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 5 հուլիսի 2024 թ․ 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Ծրագրի վերահսկման և որակի ապահովման պատասխանատու

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր ծրագրի ղեկավարում

  • Համակարգել և ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի, 
  • Ներկայացնել ծրագրային գործողությունների ամսական հաշվետվություններ և ապահովել ծրագրի միջանկյալ, վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
  • Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
  • Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
  • Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ,
  • Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
  • Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն,
  • Աջակցել Իջևանի ու Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններում ծրագրային գործողություններին համապատասխան միջոցառումների և հանդիպումների կազմակերպմանը,
  • Համակարգել  ծրագրային թիմի աշխատանքները և անհրաժեշտության դեպքում անցկացնել ծրագրի աշխատակազմի ժողովներ,
  • Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին:

Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգում

  • Կազմակերպել Գյումրու «Ընտանիքի անկյան» ընթացիկ աշխատանքները և միջոցառումները (աշխատարաններ, հանդիպումներ, դասընթացներ և այլն), 
  • Վերահսկել «Ընտանիքի անկյան» գույքն ու ռեսուրսները,
  • Վարել «Ընտանիքի անկյան» առօրյա փաստաթղթավարությունը։

Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մարդու իրավունքների, կրթության, սոցիալական և հանրային կառավարման ոլորտներում կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
  • Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/փորձնակության/կամավորության փորձը կդիտվի առավելություն),
  • Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի ղեկավար_անուն ազգանուն»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: