ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅՈՎ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն «Երիտասարդ քաղաքացիները գործում են․ Երիտասարդները որպես տեղական ժողովրդավարության ջատագովներ և ակտիվիստներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողների՝ մասնակցելու վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը միտված է տեղական մակարդակում երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը նպաստելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Դասընթացի մանրամասները.
Երբ՝ հունիսի 3-5
Որտեղ՝ ք․ Գյումրի
Դասընթացի նպատակն է.
երիտասարդական աշխատողներին տրամադրել տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ տեղական մակարդակում երիտասարդական խմբերի քաղաքացիական ակտիվությանը սատարելու համար:
Դասընթացի թեմատիկ շրջանակը.
- Երիտասարդների մասնակցության խթանում որոշումների կայացման գործընթացում,
- Քաղաքացիական ակտիվություն և ջատագովություն տեղական մակարդակում,
- Երիտասարդների ներգրավմամբ շահերի պաշտպանություն,
- Գաղափարների վերածում նախագծերի,
- Երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանն աջակցում և հաղորդակցում,
- Մենթորի ունակությունների զարգացում։
Ովքեր կարող են դիմել․
- 18-ից 30 տարեկան անձինք,
- Գյումրի, Արթիկ, Սպիտակ, Արմավիր, Վաղարշապատ և Գավառ համայնքներից,
- Պրոֆեսիոնալ կամ կամավոր երիտասարդական աշխատանքի փորձառություն ունեցող։
* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
** Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը։ Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 29-ը, ժամը` 23:59:
Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։
Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։