ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐԹԻԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում չվճարվող աշխատանքային պրակտիկա անցնելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Արթիկ, Անկախության 20/1)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ (6 ամիս)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունիսի 11, 2024 թ․

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած գործողությունների հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահություն և պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աշխատանքային փորձ,
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 6-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ artikyouthhouse@yic.am էլ.հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09:00-18:00-ը) հետևյալ հեռախոսահամարով՝ 077659197: