«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՝ ՈՐՊԵՍ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում հրավիրում են ՀՀ բոլոր մարզերից 18 տարեկանից բարձր երիտասարդական աշխատողների՝ մասնակցելու որպես մենթորներ քառօրյա վերապատրաստման դասընթացի, որի նպատակն է զարգացնել մասնագիտական հմտությունները և խթանել երիտասարդական ոլորտում արդյունավետ ներգրավվածությունը:

Դասընթացի մանրամասները.

Երբ՝ հունիսի 6-ից 9-ը

Որտեղ՝ Կոտայք, Աղվերան։

 

Դասընթացի նպատակն է. 

երիտասարդական աշխատողներին տրամադրել գործնական մենթորական հմտություններ ու նախապատրաստել նրանց տարբեր ծրագրային և կազմակերպչական միջավայրերում մենթորական աշխատանք իրականացնելուն:

Դասընթացի թեմատիկ շրջանակը.

  • Երիտասարդների մասնակցության խթանում
  • Երիտասարդների ու կազմակեպությունների կարիքների համադրում
  • Մենթորի ու հարակից ոլորտների մասնագիտական սահմանների ուրվագծում
  • Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման աջակցում
  • Մենթորի ունակությունների զարգացում

 

Ինչ սպասել դասընթացից

  • Ընդլայնեք ձեր փորձառությունը երիտասարդական աշխատանքի ոլորտում,
  • Զարգացնեք երիտասարդներին արդյունավետ կերպով ներգրավելու և մոտիվացված պահելու գործում էական կարևորություն ունեցոզ ունակությունները,
  • Ձեռք բերեք մասնագիտական ոլորտում նոր կապեր և ունենաք փորձի փոխանակման հնարավորություն,
  • Բացահայտեք ոչ ֆորմալ ուսուցման նոր մեթոդներ և մոտեցումներ,
  • Հնարավորության դեպքում ներգրավվեք ծրագրի հետագա ընթացքում որպես մենթորներ (գաղափարների լաբերում, հեքեթոններում և մոդել Հայաստան ծրագրում և այլն)։

 

Ովքեր կարող են դիմել

– 18 և բարձր տարիքի անձինք,

– Պրոֆեսիոնալ կամ կամավոր երիտասարդական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձառություն,

 

* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

** Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

 

Դիմելու կարգը

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը։ Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 26-ը, ժամը` 23:59-ն:

Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել դասընթացի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: