ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ «ԽՈՐՀՐԴԱՏՈՒ-ՓՈՐՁԱԳԵՏԻ» ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի առարկա․ Խորհրդատու-փորձագետ

Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում

Առաջադրանքի տևողություն․ 20.04.2024 – 30.06.2026

Աշխատանքային օրերի քանակ․ 36 օր (240 ժամ)

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի երիտասարդական ոլորտի խորհրդատու-փորձագետի համար ծրագրի հետևյալ բաղադրիչներում ներգրավելու նպատակով։

 

Բաղադրիչ 1. Երիտասարդական աշխատողների՝ որպես մենթորներ վերապատրաստում (1.1.2)

Մենթորների քառօրյա վերապատրաստում երիտասարդների մասնակցութան, մասնագիտական կողմնորոշման, ոչ ֆորմալ ուսուցման, երիտասարդների սոցիալական, հոգեբանական և

ֆիզիկական կարիքների բացահայտման, քոուչինգի և նախագծերի կառավարման թեմաներով,  որին մասնակցելու է 24 մասնագիտացված կամ կամավոր երիտասարդական աշխատող՝ հետագայում ծրագրի այլ բաղադրիչներում որպես մենթորներ ներգրավվելու հնարավորությամբ (գաղափարների լաբերում, հեքեթոններում, Մոդել Հայաստան ծրագրում և այլն):

 

Բաղադրիչ 2. Երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների զարգացում (1.5.1, 1.5.2)

Երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների զարգացման շրջանակներում մոտ 40 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ) աջակցություն կստանան իրենց հմտություններն ու կարողությունները ամրապնդելու համար: ՔՀԿ-ները կընտրվեն բաց մրցույթի միջոցով՝ ելնելով ծրագրային թիմի կողմից սահմանված չափանիշներից և աշխարհագրական բազմազանությունից: Կանցկացվի ինստիտուցիոնալ և կազմակերպական կարողությունների զարգացման առնվազն 20 դասընթաց՝ հիմնվելով ընտրված յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության կազմակերպության անհատական կարիքների և հնարավորությունների վրա: Կարողությունների զարգացման վերապատրաստումների շրջանակներում կիրականացվեն դասընթացներ որակյալ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։ Յուրաքանչյուր թիրախային կազմակերպության համար կանցկացվի երկու դասընթաց մինչև 3 մասնակցով (երիտասարդական աշխատանքի պատմության, տեսակների, ձևաչափերի, երիտասարդական աշխատողների իրավասությունների վերաբերյալ) և Եվրոպական երիտասարդական նախագծերի երկօրյա ներածական դասընթաց՝ երիտասարդական կազմակերպություններին ծանոթացնելու մատչելի ֆինանսավորման ընթացակարգերին (Erasmus+ Youth, European Solidarity Corps, European Youth Foundation) և դրանց կիրառման գործընթացին: Այս դասընթացները նպատակ ունեն գիտելիքներ տալ երիտասարդական աշխատանքի տարբեր մոդելների վերաբերյալ՝ կազմակերպությունների աշխատանքը որակյալ բովանդակությամբ հարստացնելու համար:

 

Բաղադրիչ 3 Առաջնորդության առցանց դպրոց (2.3.2)

Առաջնորդության առցանց դպրոցը նպատակ ունի համախմբել Հայաստանի բոլոր մարզերից 13-25 տարեկան առնվազն 15 մասնակիցների՝ հատուկ ուշադրություն դարձնելով հեռավոր շրջանների երիտասարդներին: Հիմնական նպատակն է մասնակիցներին տրամադրել հիմնարար գիտելիքներ առաջնորդության վերաբերյալ: Առաջնորդության առցանց դպրոցը նաև նպատակ ունի հզորացնել երիտասարդներին և մեծացնել իրենց ներգրավվածությունն ու ազդեցությունը սեփական համայնքներում:

 

Բաղադրիչ 4 Առաջնորդության լաբ (2.3.3)

Առաջնորդության լաբը կդառնա միջավայր երիտասարդ առաջնորդների համար խորացնելու իրենց գիտելիքները որպես համայնքային առաջնորդներ: Ծրագրի մոդելը հիմնված կլինի Հայաստանում արդեն փորձարկված այլ հաջողված օրինակների վրա (ինչպես՝ ՄԱԶԾ-ի «Ես եմ համայնքը» մոդելը) և կմշակվի երիտասարդ կազմակերպիչների հետ, որոնցից մի քանիսը անձամբ կմասնակցեն առաջնորդության լաբերի իրականացմանը:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ծրագրային թիմին տրամադրել խորհրդատվություն ծրագրի տարբեր բաղադրիչների գործողությունների թեմատիկ և մեթոդական փոխլրացումն ու որակն ապահովելու համար,
  • Ծրագրի համապատասխան աշխատակազմին և ենթադրամաշնորհառուներին տրամադրել առաջնային և ընթացիկ խորհրդատվություն երիտասարդական աշխատանքի կլաստերների և վերջիններիս առաձնահատկությունների մասին քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակման նպատակով տրամադրվող ենթադրամաշնորհի հայտարարման և իրականացման փուլում,
  • Ապահովել դասավանդողների կողմից կրթական առաջարկների ձևակերպման, կրթական մոդուլների մշակման և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ դրանց իրականացման աշխատանքների որակը՝ համաձայն յուրաքանչյուր բաղադրիչի նպատակի ու թիրախային խմբի։

 

Պահանջվող կարողություններ՝

  • Երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
  • Երիտասարդական աշխատանքի իրականացման / կազմակերպման / համակարգման առնվազն 10 տարվա փորձ,
  • Երիտասարդական աշխատանքի ձևաչափերի, կլաստերների, թիրախի տարիքային առաձնահատկությունների մասին իմացություն,
  • Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում խորհրդատվության և սուպերվիզիայի փորձ,
  • Կրթական մոդուլների, տեղական, միջազգային ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման փորձ,
  • Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
  • Թիմի հետ աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

 

Վճարում․

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

 

Դիմելու կարգ․

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ նշելով, թե որ բաղադրիչ(ներ)ի համար են դիմում որպես խորհրդատու-փորձագետ, իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը (հայերեն և անգլերեն լեզուներով), որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 16-ը, ժամը 23:59:

 

Հայտերի գնահատում․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:

 

ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։

 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: