«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների և պետական հաստատությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա վերապատրաստումների շարք:
Վերապատրաստումներն իրականացվում են «Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ձևավորել դեռահասների և երիտասարդների բազմազան կարիքներին ավելի արագ արձագանքող համայնքներ ինչպես արտակարգ իրավիճակների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո:
Եռօրյա վերապատրաստման թեմաներն ուղղված են հիմնարար հմտությունների զարգացմանը՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ երիտասարդական աշխատանք, ոչ ֆորմալ կրթություն, հոգեկան առողջություն և հաշմանդամություն ունեցող դեռահասների ու երիտասարդների սոցիալական ներառում։
Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդների հետ աշխատող տեղական հասարակական կազմակերպությունների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերից:
Վերապատրաստմանը մասնակցելու հնարավարություն կտրվի 105 մասնակիցների, ովքեր բաժանված կլինեն 4 խմբի։
Ե՞ՐԲ․ Վերապատրաստումների իրականացման ամսաթվեր․
Խումբ 1. 2024թ. մարտի 28-30
Խումբ 2. 2024թ. ապրիլի 1-3
Խումբ 3. 2024թ. ապրիլի 22-24
Խումբ 3. 2024թ. ապրիլի 29-մայիսի 1
*Ըստ խմբերի մասնակիցների վերջնական բաշխումը կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։
ՈՐՏԵ՞Ղ. Վերապատրաստման եռօրյա դասընթացների վայրը ենթակա է վերջնական հաստատման։
Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց, երեք տեղանոց սենյակներում։
* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
** Վերապատրաստման եռօրյա դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը, որը ներկայացված է սույն հղման ներքո։
Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 15-ը, ժամը` 18:00-ն:
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել վերապատրաստումների կազմակերպչական հարցերի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ julieta.sargsyan@yic.am էլ-հասցեով կամ 093 301 586 հեռախոսահամարով։
«Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: