ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅՈՒՄ

ՎԱՅՐԸ՝  Վիլնյուս և Տրակայի, Լիտվա

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  մարտ 2024 – մարտ 2025

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ European Voluntary Service Association “SALTES” 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  մեր նպատակին հասնելու համար մենք աշխատում ենք տարածել և խթանել կամավորական և ոչ ֆորմալ կրթության գաղափարները, համախմբել կամավորներին, ստեղծել կամավորական ավանդույթներ Լիտվայում, փոխանակել երիտասարդական աշխատանքի լավագույն փորձը միջազգային մակարդակում, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը կամավորության ոլորտում, խթանել մշակութային համագործակցությունը և զարգացնել սոցիալ-մշակութային իրավասությունները:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ: 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլհասցեին։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ փետրվարի  16-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում: 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հղումով: