ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Mental health at work
ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ 27 նոյեմբեր – 2 դեկտեմբեր 2023 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ հասցեագրել հոգեկան առողջության խնդիրներն աշխատավայրում և երիտասարդների հետ
աշխատանքում։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Համախմբել երիտասարդական աշխատողներին՝ աշխատավայրում հոգեկան առողջության վերաբերյալ
քննարկումների շուրջ, - Սովորել հոգեբանասոցիալական ռիսկերի կանխարգելման միջոցները ոչ-ֆորմալ կրթության միջոցով,
- Ուսումնասիրել կոնկրետ գործիքներ՝ աշխատավայրում հոգեկան առողջության ռազմավարության
իրականացման համար, - Ուսումնասիրել կոնկրետ մեթոդներ՝ աշխատավայրում գործընկերների հոգեկան առողջության խնդիրները
բացահայտելու համար, - Ուսումնասիրել հաղորդակցման և իրազեկման մեթոդներ՝ աշխատանքում հոգեկան առողջության մասին
քննարկումներ անցկացնելու համար:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 մասնակցից, որոնք պետք է լինեն առնվազն 18 տարեկան
երիտասարդական աշխատողներ, սոցիալական իրավապաշտպաններ, երիտասարդական առաջնորդներ, շահագրգիռ
կողմեր, ուսանողներ և հետազոտողներ, որոնք հետաքրքրված են ծրագրի թեմայով և պարտավորվում են ծրագրի ավարտից
հետո իրենց փորձով կիսվել իրենց հաստատություններում և համայնքում։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին
իմացություն:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի սահմանաչափը 180 եվրո է։ Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո բանկային փոխանցմամբ՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
- Մասնակիցները պատասխանատու են իրենց ճանապարհորդական ապահովագրության ձեռքբերման համար
դասընթացի օրերի ընթացքում։
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ․ հետաքրքրված անձիք կարող են դիմել ծրագրին՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ նոյեմբերի 1-ը, ժամը 23:59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):