ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի պրակտիկա անցնելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Սպիտակ, Շահումյան 105)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 15, 2023 թ.:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել առաջնային տեղեկատվություն,
· Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
· Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
· Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
· Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
· Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
· Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
· Ներկայացնել կատարած գործողությունների հաշվետվություն,
· Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
· Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
· Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
· Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
· Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
· Ճշտապահություն և պատասխանատվություն,
· Թիմում աշխատելու հմտություններ։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Աշխատանքային փորձ,
· Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
· Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև օգոստոսի 9-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ spitakyouthhouse@yic. էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 05 91 97 :

 

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: